header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ամփոփել է 2020 թվականի տարեկան արդյունքները
Կիսվել`
24.06.2021

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ամփոփել է 2020 թվականի տարեկան արդյունքները


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն 2020 ֆինանսական տարին եզրափակել է 1,3 միլիարդ ՀՀ դրամ շահույթով, ինչը գոհացուցիչ արդյունք է  COVID-19 համավարակի և պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամի պայմաններում։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին անցած տարվա գործունեության արդյունքներն ամփոփելով՝ այս մասին հայտարարեց Բանկի վարչության նախագահ Մհեր Անանյանը։

Նրա խոսքով՝ Բանկի ակտիվները 2020թ.-ի դրությամբ կազմել են 248,881 մլն ՀՀ դրամ, ինչը 11.9%-ով գերազանցել է 2019թ․-ի ցուցանիշը, ընդ որում՝ վարկավորումն ավելացել է 9.0%-ով և կազմել 148,222 մլն ՀՀ դրամ:

Պարտավորությունները 2020թ․-ին կազմել են 210,655 մլն ՀՀ դրամ: Ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են 48,913 մլն ՀՀ դրամ՝ 2019թ․-ի համեմատ ավելանալով 23.7%-ով: Բանկի ընդհանուր կապիտալը, 2020թ.-ի տվյալներով, կազմել է 38,227 մլն դրամ։

Հաճախորդների թիվը 2020թ․-ի ավարտին կազմել է 120,778՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 9,863-ով։ Ավանդատու հաճախորդների  թիվը կազմել է 6,950, իսկ 2019թ․-ի համեմատ աճը կազմել է 481 հաճախորդ։ Թողարկված քարտերի քանակը 2020թ․-ի դեկտեմբերի դրությամբ կազմել է 100,606։ Տարեվերջին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի թվային բանկինգի  օգտատերերի թիվը գերազանցել է 20000-ը։    

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, խստագույնս առաջնորդվելով Ճգնաժամի կառավարման և արտակարգ իրավիճակներում Բիզնեսի անընդհատության ապահովման ռազմավարությամբ, կարողացավ շատ արագ ադապտացվել նոր միջավայրին և ապահովել համապատասխան բանկային ծառայությունների թվայնացումն ու մատուցումը Covid-19 համաճարակի պայմաններում: Արդյունքում, 2020թ.-ին Բանկը հաջողությամբ կատարեց իր առջև դրված ցուցանիշները, ապահովեց իր ակտիվ մասնակցությունը  Կառավարության կողմից իրականացված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով տնտեսվարողներին օժանդակելու միջոցառումների ծրագրերին, ինչպես նաև ներեց մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը հաստատել է Բանկի գործադիր մարմնի տարեկան, հաշվապահական հաշվետվություններն ու շահույթի բաշխումը հաշվետու տարվա արդյունքներով։

Էջը թարմացվել է` 23.09.2021 | 11:53

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: