header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Մեր շախմատիստների հերթական հաջողությունը
Կիսվել`
07.10.2019

Մեր շախմատիստների հերթական հաջողությունը


Ուրախ ենք արձանագրել, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի շախմատի թիմը հերթական անգամ  բարձր ցուցանիշներով  է հանդես եկել  «Մենք Փրոդաքշն» ընկերության  կազմակերպած ՀՀ բիզնես ոլորտի,  տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և ֆինանսաբանկային ընկերությունների  արագ շախմատի ավանդական  մրցաշարում։   

Հոկտեմբերի 6-ին  Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած արագ շախմատի 17-րդ սիրողական առաջնությունում՝  մեր շախմատիստների՝ Հակոբ Ղազարյանի, Վահագն Նավոյանի, Արթուր Հակոբյանի և Դավիթ Պետրոսյանի  խաղի շնորհիվ   ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը  բարձր արդյունքներով ընդգրկվել է լավագույն հնգյակում։ Շնորհավորում ենք   մեր  շախմատիստներին  պրոֆեսիոնալ խաղ ցուցադրելու և մեր բանկը  լավագույնս ներկայացնելու  համար։  

Էջը թարմացվել է` 07.10.2021 | 10:11

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: