header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Հայտարարում ենք «Կանաչ Հայաստան» ֆեյսբուքյան մրցույթի մեկնարկը
Կիսվել`
05.06.2019

Հայտարարում ենք «Կանաչ Հայաստան» ֆեյսբուքյան մրցույթի մեկնարկը


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, նպատակ ունենալով խթանել  երեխաների սերը դեպի բնությունը, հայտարարում է «Կանաչ Հայաստան» խորագրով գեղանկարչական և լուսանկարչական մրցույթ 5-16 տարեկանների համար։ Մրցույթին մասնակցելու համար ահրաժեշտ է․

  1. մինչև ս․թ․ հունիսի 20-ը Բանկի ֆեյսբուքյան էջին փակ հաղորդագրությամբ ուղարկել թեմատիկ գեղանկար կամ լուսանկար
  2. տարածել հրապարակումը Բանկի Ձեր ֆեյսբուքյան էջում (public)
  3. հավանել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

Իսկ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ կլինեն երկուսը՝ 1 գեղանկարի, 1 լուսանկարի աշխատանքի հեղինակներ, ովքեր կընտրվեն ըստ նկարի առավելագույն հավանումների և կարժանանան 4 անձի համար 1-օրյա հանգստի Ծաղկաձորի ԱՐԱՐԱՏ ՌԵԶՈՐԹ հանգստյան տանը։  Կլինեն նաև թեմատիկ անակնկալ նվերներ ևս 2 մասնակիցների համար․ 1 գեղանկարի և 1 լուսանկարի հեղինակներին, ում աշխատանքները կընտրվեն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ղեկավարների հանձնաժողովի կողմից քվեարկության արդյունքում։ Հաղթողներին կտրվեն նաև մասնակցության սերտիֆիկատներ։  

  • Մրցույթի ավարտը՝ 25․06․2019թ․։
  • Հաղթողների անունները կհրապարակվեն 27․06․2019թ․։
  • Նվերների հանձնման արարողությունը կկայանա 01․07․2019թ․։

 Մրցույթին մասնակցության կարևոր նախապայմաններ են․

  1. Մրցույթին չեն մասնակցի այն նկարները, որոնք Բանկին կուղարկվեն կեղծ(fake) էջերից
  2. Մի մասնակից կարող է ուղարկել մեկ նկար
  3. Մրցույթի թեմայից դուրս ուղարկված նկարները չեն մասնակցի մրցույթին
  4. Նկարները կհրապարակվեն ֆեյսբուքյան էջում ուղարկվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում
  5. Մրցույթի արդյունքներն ամփոփելիս չեն հաշվարկվի այն հավանումները, որոնք կլինեն կեղծ(fake) էջերից
  6. Մրցույթի նկարները կարող են ուղարկվել նաև ծնողների էջերից

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ- ֆեյսբուքյան էջում նմանատիպ մրցույթներ պարբերաբար անցկացնում է՝ նպատակ ունենալով զարգացնել երեխաների նկարչական և գեղեցիկը տեսնելու ունակությունները։

Մրցույթի հետ կապված հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Բանկի հետ՝ ուղարկելով հաղորդագրություն պաշտոնական ֆեյսբուքյան էջում կամ զանգահարելով 010 59 23 23 շուրջօրյա գործող հեռախոսահամարով։

 

Էջը թարմացվել է` 07.10.2021 | 10:29

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: