header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Արտահանող ընկերություններին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կվարկավորի 6% տարեկան տոկոսադրույքով
Կիսվել`
31.08.2018

Արտահանող ընկերություններին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կվարկավորի 6% տարեկան տոկոսադրույքով


2018 թվականի սեպտեմբերի 01-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 31-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ դիմած արտահանմամբ զբաղվող ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը կվարկավորվեն 6% տարեկան տոկոսադրույքով: Վարկը տրամադրվում է հիմնական միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների համալրման նպատակով: Վարկի արժույթը ԱՄՆ դոլար, վարկի գումարը մինչև 400.000 (չորս հարյուր հազար), վարկի ժամկետը մինչև 60 (վաթսուն) ամիս:

Ակցիայից օգտվելու համար հաճախորդը կարող է դիմել Բանկի գլխամասային գրասենյակ կամ 61 մասնաճյուղերից  որևէ մեկը:

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 10:35

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: