«ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈւՎԿ ՓԲԸ պարտատոմսեր
Ստորև ներկայացված է տեղեկատվություն «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈւՎԿ ՓԲԸ պարտատոմսերի վերաբերյալ։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. փետրվարի 25-ի թիվ 1/91 Ա որոշմամբ գրանցված «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈւՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի հիման վրա «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2026թ. մարտի 18,19,20-ին իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային և դոլարային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:
Որպես պարտատոմսերի չերաշխավորված տեղաբաշխող հանդես է գալու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ Պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով, տեղաբաշխումն իրականացվելու է ստանդարտ փակ աճուրդի անցկացման միջոցով` բացառելով ոչ մրցակցային, ինչպես նաև լրիվ բավարարմամբ հայտերի ներկայացումը:
Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում` http://amx.am:
Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:
Թողարկվող պարտատոմսերի էական պայմաններն են.
|
Դասը |
Անվանական արժեկտրոնային |
|
|
Անվանական արժեքը |
50,000 ՀՀ դրամ |
100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար |
|
Ընդհանուր ծավալը |
500,000,000 ՀՀ դրամ |
1,000,000 ԱՄՆ դոլար |
|
Քանակը |
10,000 հատ |
|
|
Շրջանառության ժամկետը |
36 ամիս |
|
|
Արժեկտրոնային տոկոսադրույքը |
12․5% |
6.5% |
|
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը |
եռամսյակային |
|
|
Տեղաբաշխողը |
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ |
|
Ծանուցում
|
«ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով |
|
|
Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում |
18.06.2026թ |
|
Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում |
18.09.2026թ. |
|
Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում |
18.12.2026թ. |
|
Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում |
18.03.2027թ. |
|
Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում |
18.06.2027թ. |
|
Արժեկտրոնային եկամուտների վեցերորդ վճարում |
18.09.2027թ. |
|
Արժեկտրոնային եկամուտների յոթերորդ վճարում |
18.12.2027թ. |
|
Արժեկտրոնային եկամուտների ութերորդ վճարում |
18.03.2028թ. |
|
Արժեկտրոնային եկամուտների իններորդ վճարում |
18.06.2028թ. |
|
Արժեկտրոնային եկամուտների տասներորդ վճարում |
18.09.2028թ. |
|
Արժեկտրոնային եկամուտների տասնմեկերորդ վճարում |
18.12.2028թ. |
|
Արժեկտրոնային եկամուտների տասներկուերորդ վճարում և պարտատոմսերի մարման գումարի վճարում |
18.03.2029թ. |
|
Այն դեպքում, երբ արժեկտրոնային եկամուտների և/կամ մարման գումարի վճարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը: Արժեկտրոնային և մարման գումարների վճարումը ներդրողներին կատարվում է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցով համաձայն վերջինիս կանոնների։ |
|
|
Ազդագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. |
|
Տեղաբաշխման աճուրդի յուրաքանչյուր օրվա կտրման նվազագույն գինը ներկայացվում է ստորև՝
|
Ամսաթիվ |
Գին ՀՀ դրամ |
Գին ԱՄՆ դոլար |
|
18/03/26 |
50,000.0000 |
100.000 |
|
19/03/26 |
50,016.7265 |
100.018 |
|
20/03/26 |
50,033.4586 |
100.035 |
Էջը թարմացվել է` 10.03.2026 | 14:33
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: