header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Ծանուցում անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի անցկացման մասին

12.03.2026

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բանկի 2026թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի և համաձայնեցված ընթացակարգեր` ուղղված գործընկեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) և Հոլանդական Զարգացման Բանկի (FMO) սահմանված ֆինանսական ցուցանիշների հաստատման ծառայություններ իրականացնելու մրցույթ։

Մրցույթի կազմակերպման վայրը` ք. Երևան, Բուզանդի փողոց 87-րդ շենք, թիվ 85
Մրցույթի հայտերն ընդունվում են 11.03.2026թ.-ից մինչև 10.04.2026թ.-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 09:00-ից մինչև 17:00-ը ընկած ժամանակահատվածում:

Մրցույթի ձևը. Մրցույթն անց է կացվում մրցութային հայտերի գնահատմամբ` համաձայն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործող կարգի:

Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

Մրցույթին մասնակցելու փաստաթղթերի ցանկը սահմանվում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ «Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության» կարգով։

Մրցույթի մասնակիցները կարող են գնային առաջարկը ներկայացնել երկու տարբերակով՝ միայն 2026 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ծառայությունների մատուցման և 2026 ու 2027 թվականների տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ծառայությունների մատուցման համար։

Մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

Մրցույթում հաղթող է ճանաչվում մրցույթի տեխնիկական և ֆինանսական չափանիշների կշիռների ամենաբարձր համակցված միավոր ստացած մասնակիցը: Հաղթող մասնակիցը պարտավորված է լինելու աուդիտի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին համապատասխանաբար մինչև 2027 թվականի մարտի 31-ը և/կամ 2028 թվականի մարտի 31-ը:

Մրցույթի հայտերը բացվում են 13.04.2026թ.-ին ժամը 11:00-ին և ամփոփվում են 20.04.2026թ.-ին ժամը 11:00-ին:

Մրցույթի կարգին ծանոթանալու վայրը և դրա պատճենը տրամադրելու կարգը.

Մրցույթի կարգը տրամադրվում է հրապարակային ծանուցման օրվան հաջորդող օրվանից հետևյալ հասցեով` ք. Երևան, Բուզանդի փողոց 87-րդ շենք, թիվ 85` գանձելով պատճենահանման ծախսերը:

Մրցույթի կարգին կարելի է ծանոթանալ նաև ինտերնետում` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ տնային էջում, հասցե`www.araratbank.am

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել`
(010) 59-23-23 հեռախոսահամարով:

Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգ

Էջը թարմացվել է` 12.03.2026 | 06:25

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: