Թվով 3 3 LI XIANG/LI AUTO L6 PRO հիբրիդային ավտոմեքենա ձեռք բերելու բաց մրցույթ հայտարարելու մասին
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2026 թվականի փետրվարի 16 -ից կազմակերպում է բաց մրցույթ։
Ստորև ներկայացվում են ապրանքների տեսակը, անվանումը և քանակը:
|
Անվանում |
Նկարագրություն |
Քանակ |
|
Li Xiang/Li Auto L6 հիբրիդային ավտոմեքենա |
Մոդել՝ Li Xiang/Li Auto L6 Pro Տիպ՝ Հիբրիդ SUV (EREV) Հզորություն՝ ~408 կ․հ․ (300կՎտ) Բատարիա՝ 36․8 կՎտ․Ժ LFP Էլեկտր․ միջակայք՝ ~212կմ Ընդհանուր միջակայք՝ ~1390կմ 0-100կմ/ժ՝ ~5․4վր Մաքս․ արագություն՝ 180կմ/ժ Գույն՝ Ցանկացած գույն |
3 |
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գտնվելու վայր` ք.Երևան, Բուզանդի 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի փետրվարի 23-ը ժամը 16։00-ն։
Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։
Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։
Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։
Մրցույթի հայտերը կբացվեն 2026 թվականի փետրվարի 24-ին ժամը 17։00-ին, իսկ հայտերի ամփոփումը կկատարվի 2026 թվականի փետրվարի 25-ին ժամը 14։00-ին։
Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճեները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։
Մրցույթի անցկացման պայմանները
Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները, մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ (այսուհետ` Բանկ) ներկայացնում են մրցույթի հայտերը։ Մրցույթի հայտերը ներառում են հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը.
ա) մրցույթի մասնակցի անվանումը գտնվելու վայրը, հեռախոսահամարները, պետական գրանցման վկայականի պատճենը,
բ) սարքավորումների և/կամ ծրագրային ապահովման նկարագրությունը, մատակարարման ժամկետները,
գ) նախորդ հաշվետու տարվա ընթացքում իր կողմից նմանատիպ ծառայությունների մատուցման ծավալը՝ նշելով պատվիրատուներին և կցելով պայմանագրերի պատճենները,
դ) մրցույթի մասնակցի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն իր կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվելիք ծառայությունների որակը,
ե) մասնակցության վճարի մուծումը հաստատող փաստաթուղթը:
Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մեկ կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Միաժամանակ ծրարի վրա պետք է կատարվեն՝ մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրի /հասցեի/ և «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» գրառումները:
Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի հայտեր ներկայացնելը, Բանկի դրամարկղ մուծում են կամ փոխանցում են Բանկի 103002101519 հաշվեհամարին մրցույթի մասնակցության նախավճար` 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: Մասնակցության նախավճարը ենթակա է հետ վերադարձման, եթե տվյալ կազմակերպությունը մրցույթում հաղթող չի ճանաչվել։ Հաղթողին նախավճարը վերադարձվում է մատակարարման պայմանագիրը կնքելու դեպքում, հակառակ դեպքում այն վերադարձման ենթակա չէ։
Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Մրցույթի հայտի փոփոխությունը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:
Մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում Բանկի և մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի /մասնակիցների/ միջև կնքվում է պայմանագիր, ընդ որում Բանկը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկում է կնքել պայմանագիրը մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում:
Մրցույթում կարող են հաղթող ճանաչվել մեկից ավելի կազմակերպություններ` հաշվի առնելով մատակարարվող ապրանքի տեսականին և այլ հանգամանքներ:
Էջը թարմացվել է` 16.02.2026 | 08:02
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: