ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018թ. դեկտեմբերի 5-ի թիվ 1/842Ա որոշմամբ 2018թ. դեկտեմբերի 5-ին գրանցվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը։
Ծրագրային ազդագրի հիման վրա «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2018թ. դեկտեմբերի 18-ին իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում:
Որպես տեղաբաշխող հանդես է գալիս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ Ընդ որում՝ տեղաբաշխումն իրականացվելու է երաշխավորված ձևով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով, ընդ որում՝ 1,260,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 126,000 հատ պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումն իրականացվելու է ստանդարտ փակ աճուրդի անցկացման միջոցով` բացառելով ոչ մրցակցային, ինչպես նաև լրիվ բավարարմամբ հայտերի ներկայացումը, իսկ մնացած 140,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 14,000 հատ պարտատոմսերը ձեռք է բերվելու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից անվանական արժեքով՝ որպես շուկա ստեղծող՝ երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիության և ներդրումային գրավչության բարձրացման նպատակով։
Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ պաշտոնական կայքում` http://nasdaqomx.am :
Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:
Թողարկվող պարտատոմսերի էական պայմաններն են.
Հիմնական պայմաններ
| Դասը | Անվանական արժեկտրոնային |
| Անվանական արժեքը | 10,000 ՀՀ դրամ |
| Ընդհանուր ծավալը | 1,400,000,000 ՀՀ դրամ |
| Քանակը | 140,000 հատ |
| Շրջանառության ժամկետը | 36 ամիս |
| Արժեկտրոնային տոկոսադրույքը | 10.5% |
| Արժեկտրոնների վճարման պարբերականությունը | կիսամյակային |
| Տեղաբաշխողը | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ |
Ծանուցում
| «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով |
|
| Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում | 18.06.2019թ. |
| Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում | 18.12.2019թ. |
| Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում | 18.06.2020թ. |
| Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում | 18.12.2020թ |
| Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում | 18.06.2021թ. |
| Արժեկտրոնային եկամուտների վեցերորդ վճարում | 18.12.2021թ. |
| Այն դեպքում, երբ արժեկտրոնային եկամուտների վճարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը: | |
|
Ծրագրային Ազդագրին և Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով` |
|
Էջը թարմացվել է` 13.12.2018 | 12:48
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: