Լորո հաշիվներ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է լորո հաշիվների բացման և սպասարկման ծառայություններ: Լորո հաշիվների միջոցով արդյունավետ տնօրինեք Ձեր ֆինանսական միջոցները։
Սպասարման սակագներ
| Ծառայության տեսակ | Սակագներ |
| Բանկային հաշիվներ | |
| Հաշվի բացում | Անվճար |
| Նվազագույն մնացորդ | Կիրառելի չէ |
| Հաշվի վարում
|
ՀՀ բանկերի համար - անվճար Ոչ ռեզիդենտ բանկերի համար- 5000 ՀՀ դրամ ամսական |
| Տեղեկատվական նյութերի, պատճենների և քաղվածքների տրամադրում թղթային և էլեկտրոնային եղանակով | |
| Հաշվի քաղվածքի տրամադրում օրական կտրվածքով | |
| 1․Հաշվի քաղվածքի տրամադրում օրական կտրվածքով գործարքից հետո մինչև 3 ամիս | Անվճար |
| 2․Հաշվի քաղվածքի տրամադրում օրական կտրվածքով գործարքից հետո 3 – 12 ամիսների ընթացքում | 5000 ՀՀ դրամ |
| 3․Հաշվի քաղվածքի տրամադրում օրական կտրվածքով գործարքից հետո 1 – 3 տարիների ընթացքում | 10000 ՀՀ դրամ |
| Փոստով | Գործում է վերոնշյալ 1-3 կետերի սակագները փոստային ծախսերի հավելավճարով |
| Փոխանցումներ ՀՀ դրամով | |
| Միջբանկային | Անվճար |
| Հայաստանյան բանկերին | 5․000 ՀՀ դրամ |
| Փոխանցումներ արտարժույթով | |
| Միջբանկային | Անվճար |
| ՀՀ տարածքում | 10000 ՀՀ դրամ |
| SWIFT փոխանցումներ OUR տարբերակով | 10000 ՀՀ ԴՐԱՄ , լրացուցիչ գանձվում են թղթակից բանկերի միջնորդավճարները |
| SWIFT փոխանցումներ SHAտարբերակով ցանկացած արժույթո | 10,000 ՀՀ դրամ |
| Թղթակից բանկի դիմումի հիման վրա վճարման հանձնարարականի փոփոխություն կամ չեղարկում | 10,000 ՀՀ դրամ |
|
Համաձայն պայմանագրի
|
| Հաշվի տեղեկատվության հաստատում աուդիտի հետ կապված |
50000 ՀՀ դրամ |
Պահանջվող փաստաթղթեր
Ռեզիդենտ Բանկերի համար
- Դիմում թղթակցային հաշիվ բացելու մասին (ըստ Բանկի ձևի, իսկ առանձին դեպքերում՝ ազատ ոճով)։
- Բանկային գործունեության լիցենզիայի պատճենը՝ հաստատված ղեկավարի ստորագրությամբ և կնիքով՝ «իսկականի հետ ճիշտ է նշումով։
- Կանոնադրության պատճենը՝ հաստատված ղեկավարի ստորագրությամբ և կնիքով՝ «իսկականի հետ ճիշտ է նշումով։
- Հարկային կոդի պատճենը։
- Ստորագրությունների և կնիքի դրոշմվածքի քարտ (2 օրինակ)՝ հաստատված տնօրենի ստորագրությամբ և վավերացված տարածքային /մարզային/ հարկային մարմնի կողմից։
- Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ տվյալ բանկի ներքին կարգը։
- Աուդիտորական եզրակացությունը, կից վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվությունները (հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի հաշվետվություն, ԿԲ կողմից սահմանված նորմատիվների հաշվետվություն)։
- Թղթակից բանկերի ցանկը։
Ոչ Ռեզիդենտ Բանկերի համար
- Դիմում թղթակցային հաշիվ բացելու մասին (ըստ Բանկի ձևի, իսկ առանձին դեպքերում՝ ազատ ոճով)։
- Բանկային գործունեության լիցենզիայի պատճենը։
- Կանոնադրության պատճենը։
- Հարկային մարմիններում գրանցման վկայականը (բացառությամբ օֆշորային գոտիների երկրների)։
- Ֆինանսական գործարքներ կատարելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշները և կնիքի արտատիպը (երկու օրինակ)։
- Տվյալ երկրի համապատասխան մարմնի թույլտվությունը (եթե պահանջվում է տվյալ երկրի օրենսդրությամբ)։
- Տեղեկատվություն առ այն, որ տվյալ օտարերկրյա պետությունում կամ տարածքում առկա է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրություն և տվյալ բանկն իր գործունեությունը ծավալում է այդ օրենսդրության պահանջներին համապատասխան (նաև տվյալ բանկի ներքին ակտը՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ)։
- Աուդիտորական եզրակացությունը, կից վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվություններ (հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի հաշվետվություն, համապատասխան մարմնի կողմից սահմանված նորմատիվների հաշվետվություն)։
- Թղթակից բանկերի ցանկը։
Էջը թարմացվել է` 26.09.2025 | 14:26
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: