header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
UBPAY
Կիսվել`

UBPAY

UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգը հնարավորություն է տալիս առանց հաշվի բացման վայրկյանների ընթացքում փոխանցումներ կատարել ՀՀ-ից դեպի ՀՀ, ՌԴ, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Հունաստան, Իսրայել, Կիպրոս և հակառակ ուղղությամբ: Իմացե՛ք ավելին՝ https://www.ubpay.am/hy/about

 

  • Արժույթ

    ՌԴ ռուբլի, ՀՀ դրամ, ՀՀ դրամ- ՌԴ ռուբլի

  • Փոխանցման տևողություն

    10 րոպե

Փոխանցման պայմաններ և միջնորդավճարներ

Փոխանցում

  • Արժույթ - ՌԴ ռուբլի, ՀՀ դրամ, ՀՀ դրամ- ՌԴ ռուբլի 

  • Սահմանաչափ - Մեկ անձի կողմից ամսվա ընթացքում կատարված փոխանցումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի` 20 մլն ՀՀ դրամը, 5 մլն ռուսական ռուբլին: Մեկ փոխանցման առավելագույն գումարը չպետք է գերազանցի 5 մլն ՀՀ դրամը, 500 000 ռուսական ռուբլին: Մեկ փոխանցման նվազագույն գումարն է՝ 1 000 ՀՀ դրամ, 100 ռուսական ռուբլ

  • Միջնորդավճար - 1%  փոխանցվող գումարի չափից, ՀՀ դրամ- ՌԴ ռուբլի՝ անվճար

Ստացում

Արժույթ - ԱՄՆ դոլար, Եվրո, ՀՀ դրամ և ՌԴ ռուբլի

Սահմանաչափ - Մեկ անձի կողմից ամսվա ընթացքում ստացված փոխանցումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի` 20 մլն ՀՀ դրամը, 5 մլն ռուսական ռուբլին:

Երկարժույթ փոխանցումները ՀՀ դրամ/ ՌԴ ռուբլի իրականացվում են անվճար։

Երկիր Ծառայության տեսակը Փոխանցման արժույթ Վճարվող արժույթ Հաճախորդի միջնորդավճար Հաճախորդի միջնորդավճար եթե  մուտքագրման  արժույթը ՀՀ դրամ է






Հայաստան Վճարումը կանխիկով





AMD, USD, EUR, RUB AMD, USD, EUR, RUB 1%*
Հունաստան EUR EUR 1.5%
Կիպրոս EUR EUR 1.5%
Իսրայել USD USD 2.2%
Ղազախստան USD USD 1.8%
Ուզբեկստան USD USD 2%
Ռուսաստան AMD, RUB RUB 1%*

Փոխանցված գումարները կարող են ստանալ kwikpay.ru կայքում նշված քաղաքներում/սպասարկման կետերում:

 

Ուշադրություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։

Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։

Կարևոր է իմանալ
  • Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինեն փոխանցված գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարը: Հասցեատերը ստանում է գումարն ամբողջությամբ և չի վճարում միջնորդավճար:
  • Փոխանցումը հասանելի է ստացողին փոխանցումը իրականացնելուց հետո 26 օրացուցային օրերի ընթացքում։
  • Բանկի կողմից իրականացված փոխանցումների  փոխանցման ստացման  նշված երկրներում ճշգրիտ տվյալներով և ընդունելի կարգավիճակով հասանելի փոխանցումների   վճարումների  չկատարման, ուշացման և մերժման  պարագայում Բանկը ճշտում է պատճառը, ուղղորդում է հաճախորդին, որպեսզի  շահառուն կարողանա ստանալ իրեն հասանելիք փոխանցումը։
  • Որոշ դեպքերում, երբ փոխանցողը հետ է պահանջում գումարը՝ ստացողի կողմից փոխանցումը ստանալու անհնարինության հետ կապված՝ ստացողից և փոխանցողից անկախ պատճառներով (օր.՝ աշխատակցի սխալ, համակարգի խափանում և այլն), ապա փոխանցողին է վերադարձվում նաև միջնորդավճարը՝ անհրաժեշտության դեպքում ԱԴՓ համակարգի հետ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:
  • Ստացողի անվան մեջ տառասխալների առկայության դեպքում, եթե ստացվող գումարի չափը չի գերազանցում 5000 ԱՄՆ դոլար կամ դրան       համարժեք գումար այլ արժույթով, վճարումը կարող է իրականացվել մինչև 3 /ներառյալ/ տառասխալի առկայության դեպքում, եթե տառասխալները չեն հանգեցնում ազգանվան, անվան և սեռի փոփոխության։ 5000 ԱՄՆ դոլարից և այլ արժույթով դրան համարժեք գումարից ավել գումարի վճարումը որևէ տառասխալով արգելվում է։ Նման պարագայում հաճախորդին առաջարկվում է կապ հաստատել փոխանցումը ուղարկողի հետ և կատարել փոխանցման տվյալների՝ ստացողի անուն, ազգանուն, հայրանուն,  ճշգրտում։
  • Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղարկումն իրականացվում է փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում: Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղարկումն իրականացվում է ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա: Փոխանցման տվյալների փոփոխման  սակագինը կազմում է 1000 ՀՀ դրամ:
  • Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին:
  • Ստացման գործարքը մերժելու պարագայում համակարգի օպերատորը պարտավոր է հայտնել գործարքի մերժման պատճառը։
  • ԱրարատԲանկը պատասխանատվություն չի կրում փոխանցման կոդը հաճախորդի կողմից երրորդ անձին տրամադրելու պատճառով առաջացած հետևանքների համար:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել https://www.ubpay.am/hy/about

Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար։

Էջը թարմացվել է` 12.03.2026 | 13:41

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: