header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Նիստերի համակարգման մասնագետ

Ստորաբաժանում ` Գործադիր տնօրենի գրասենյակ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը փնտրում է կազմակերպված, վերլուծական մտածողությամբ և գրավոր հաղորդակցման բարձր հմտություններով մասնագետի՝ Բանկի Վարչության աշխատանքների կազմակերպչական և փաստաթղթային ապահովման համար:

 

Աշխատանքային պարտականություններ՝
  • Կազմակերպել և համակարգել Վարչության նիստերը՝ ապահովելով օրակարգերի և անհրաժեշտ նյութերի ժամանակին նախապատրաստումը,
  • Մասնակցել նիստերին, հստակ և ճշգրիտ արձանագրել քննարկումների հիմնական արդյունքներն ու ընդունված որոշումները,
  • Կազմել և համաձայնեցնել նիստերի արձանագրություններն ու որոշումները՝ պահպանելով կորպորատիվ կառավարման և փաստաթղթաշրջանառության պահանջները,
  • Ապահովել ընդունված որոշումների պատշաճ հաղորդակցումը պատասխանատու ստորաբաժանումներին և դրանց կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության համակարգումը,
  • Ապահովել Վարչության նիստերին առնչվող փաստաթղթերի ամբողջականությունը, գաղտնիությունը և համակարգված պահպանումը։
Անհրաժեշտ գիտելիքներ՝
  • Բարձրագույն կրթություն՝ իրավագիտության, տնտեսագիտության, կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 2 տարվա համապատասխան մասնագիտական փորձ,
  • Կորպորատիվ կառավարման, բանկային կամ ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերենի գերազանց իմացություն և պաշտոնական փաստաթղթեր հստակ, գրագետ ու հակիրճ կազմելու կարողություն,
  • Անգլերենի աշխատանքային իմացություն։ Ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու և էականը հստակ ներկայացնելու ունակություն,
  • Բարձր կազմակերպվածություն, ճշգրտություն, պատասխանատվություն և գաղտնիության պահպանման կարողություն։

Մենք առաջարկում ենք՝

  • Անմիջական ներգրավվածություն Բանկի կառավարման գործընթացներում,
  • Մասնագիտական զարգացման և նոր հմտությունների ձեռքբերման հնարավորություններ,
  • Ժամանակակից, համագործակցային և արդյունքահեն աշխատանքային միջավայր,
  • Մրցունակ վարձատրություն և սոցիալական արտոնություններ՝ Բանկի քաղաքականությանը համապատասխան

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Նիստերի համակարգման մասնագետ/:

Տեղադրման ամսաթիվ ` 23.10.2026

Դիմել

Էջը թարմացվել է` 23.10.2026 | 06:50

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: