
Մեր պատմությունը և առաքելութունը
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկ»-ի վերակազմավորման արդյունքում: Բանկը 2005թ.-ի սեպտեմբերին վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության, իսկ 2007թ.-ի օգոստոսին` բաց բաժնետիրական ընկերության:
2008թ.-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)-ը ձեռք է բերել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի 25% + 1 բաժնետոմսի բաժնեմաս՝ դառնալով բանկի նոր գործընկերը։
2012թ.-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի և “Incofin Investment Management’’-ի միջև ստորագրված պայմանագրի համաձայն` «Ռուռալ Իմպուլս» հիմնադրամը դարձել է Բանկի բաժնետոմսերի սեփականատեր՝ ձեռք բերելով 8.58% բաժնեմասնակցություն: 2019թ.-ին Ռուռալ Իմպուլս Հիմնադրամ II Էս Էյ, Սիկավ-Սիֆ ԲԸ-ն վաճառել է բաժնետոմսերի մի մասը, որի արդյունքում բաժնեմասնակցության չափը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կանոնադրական կապիտալում ներկայում կազմում է 4.29%:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի նշանակալից մասնակիցներն են «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 72.73% մասնաբաժնով և Բարսեղ Բեգլարյանը՝ 22.63% մասնաբաժնով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը մատուցում է ֆինանանսական ծառայություններ թե՛ ֆիզիկական, և թե՛ իրավաբանական անձանց: Բանկն ունի 51 մասնաճյուղ, որից 50-ը ՀՀ-ում և 1-ը` ԼՂՀ-ում: Բանկի աշխատողների միջին թվաքանակը 30.04.2022թ.-ի դրությամբ կազմում է 982 մարդ: Բանկում ներդրված են միջազգային բանկային նորարարական լավագույն տեխնոլոգիաները և կորպորատիվ կառավարման լավագույն փորձը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը Հայաստանի բանկերի միության անդամ է։ Բանկը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ-ի անդամ: Բորսային անդամի կարգավիճակը Բանկին հնարավորություն է տալիս առևտուր իրականացնելու բորսայում շրջանառվող գործիքներով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ՀՀ կենտրոնական բանկի 2008 թվականի հուլիսի 17-ի N 1/723Ա որոշմամբ հաշվառվել է ապահովագրական գործակալների ռեգիստրում, որի վերաբերյալ Բանկին տրամադրվել է թիվ 25 Հաշվառման վկայական:
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Բանկի առաքելությունն է՝ նպաստել երկրի տնտեսության զարգացմանը՝ կրելով սոցիալական պատասխանատվություն հասարակության առջև` արժեքներ ստեղծելով բաժնետերերի, հաճախորդների և աշխատողների համար:
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Բանկի տեսլականն է՝ լինել կայուն, լայն և արդյունավետ մասնաճյուղային ցանց ունեցող հանրային Բանկ` օգտագործելով լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաները, ունենալ առաջատար դիրքեր ՓՄՁ վարկավորման, առևտրի ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի ուղղություններով:
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
- Հաճախորդներ` ձեռքբերված տարիների ընթացքում, որոնց համար Բանկն իրականացնում է որակյալ սպասարկում և մատուցում միջազգային մակարդակի ծառայություններ:
- Բաժնետերեր` կայուն զարգացում ու բարձր վարկանիշ ունեցող միջազգային և տեղական, որոնք ունեն անհրաժեշտ գիտելիքներ, հնարավորություններ և ունակություններ զարգացնելու Բանկը:
- Անձնակազմ, որն իր գիտելիքների, հմտությունների, Բանկի որդեգրած արժեքներին և առաքելությանը նվիրվածության շնորհիվ հանդիսանում է Բանկի գործունեության արդյունավետության և հաջողության գրավականը:
- Բանկային տեխնոլոգիաներ` լավագույն միջազգային և նորագույն` տեղայնացված ներքին միջավայրին:
- Միջազգային գործընկերներ, որոնք իրենց գիտելիքներով ու հարուստ փորձով հնարավորություն են տալիս դիվերսիֆիկացնել Բանկի կողմից ներգրավվող միջոցները և նպաստում են Բանկի զարգացմանը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի նպատակն է՝ Հայաստանի բանկային համակարգում գրավել առաջատար դիրքեր` նպաստելով իր հաճախորդների, բաժնետերերի, անձնակազմի` ասել է թե ՀՀ բոլոր քաղաքացիների բարեկեցությանն ու կենսամակարդակի բարելավմանը, բարօրությանը:
Մենք իրականացնում ենք.
- Գործառույթներ արժեթղթերի շուկայում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 2007 թվականին, որպես ֆինանսական նոր գործիք, Հայաստանում թողարկել է կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք ցուցակվել են ՀՀ ֆոնդային բորսայի վերին` A-bond հարթակում: Բանկը արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է և արդեն քսանմեկերերորդ անգամ անընդմեջ իրականացնում է կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ՝ 2007, 2008, 2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018 և 2019 թվականներին, որոնք ցուցակվել են ՀՀ ֆոնդային բորսայում: 2019թ.-ին Բանկի կողմից իրականացվել է կորպորատիվ պարտատոմսերի 2 թողարկում:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից իրականացվել է կորպորատիվ պարտատոմսերի 21 թողարկումներ, որոնք գնանշվել են ՀՀ ֆոնդային բորսայում, և որոնցից ներկայումս շրջանառության մեջ են գտնվում վեց դոլարային կորպորատիվ պարտատոմսեր:
AMX ֆոնդային բորսայի կողմից անցկացված «AMX մրցանակաբաշխություն 2021»-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը լավագույնն է ճանաչվել միանգամից երեք անվանակարգում՝ «Կորպորատիվ արժեթղթերի շուկայում բորսայի լավագույն անդամ 2021», «Կորպորատիվ արժեթղթերի շուկայում լավագույն շուկա ստեղծող 2021» և «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ 2021»։
Մենք մատուցում ենք ծառայություններ.
- Քարտային շուկայում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը թողարկում և սպասարկում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր վճարահաշվարկային համակարգերի քարտեր: Բանկը հանդիսանում է Արմենիան քարդ ընկերության բաժնետեր և լիիրավ անդամ, “MasterCard” վճարային համակարգի աֆիլիատ անդամ և “VISA International”վճարային համակարգի լիիրավ անդամ: 2013թ.-ից Բանկը, դառնալով համաշխարհային Diners Club վճարային համակարգի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, թողարկում և սպասարկում է Diners Club Young Professional, Diners Club Super Premium քարտերը: Բանկի սպասարկման ցանցը ներառում է 53 մասնաճյուղ, 1007 առևտրային կետ, 126 բանկոմատ Բանկի կողմից թողարկված քարտերի թիվը հասնում է շուրջ 140 000-ի:
- Online շուկայում
Արդի մարտահրավերների և տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, որպես ռազմավարական առաջնահերթություն դիտարկում է թվային բանկային ծառայությունների ստեղծման աշխատանքները:
2017 թվականին բանկը պատրաստեց ամբողջությամբ նոր ԱրարատՄոբայլ բջջային հավելվածը, որը, համեմատած նախկին հավելվածի հետ, ունի ոչ միայն ծառայությունների հեռահար սպասարկան ավելի լայն շրջանակ, այլ նաև ավելի հարմար է, ավելի պարզ, և հասանելի նաև ոչ բանկի հաճախորդներին։
Որից հետո արդեն ԱրարատՄոբայլը ներկայացավ իր հաճախորդներին արդեն փոփոխությունների նոր փուլով․
- 2019 թվականին նոյեմբերին հանդես եկավ նոր դիզայնով
- 2020 թվականի սեպտեմբերին` վերաբրենդավորվեց, ստացավ նոր կորպորատիվ ոճ
- 2021 թվականին բանկն ամբողջովին վերաթողարկեց ԱրարատՄոբայլ բջջային հավելվածը, որի արդյունքում ավելացան նոր ծառայություններ և հավելվածը սկսեց աշխատել անհամեմատ ավելի արագ։
Բանկը թարմացրեց պաշտոնական ինտերնետային կայքը 2017թ․, որտեղ Բանկի կողմից առաջարկվող մի շարք ծառայություններ արդեն հասանելի դարձան նաև օնլայն, մասնավորապես` կոմունալ վճարումները, վճարային քարտերի պատվերը, ավանդի և անհատական պահատեղերի ծառայությունների համար դիմելու հնարավորությունները:Իսկ 2021թ․-ին վերաբրենդավորվեց կայքը, որի շրջանակում ավելացան նոր ծառայություններ և նոր հնարավորություներ։
- Միջազգային փոխանցումների շուկայում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հանդիսանում է միջազգային SWIFT վճարային համակարգի մասնակից: Իրականացնում է միջազգային արագ դրամական փոխանցումներ Money Gram, Ria Money Transfers, UNISTREAM, Intel Express, Converse Transfer, Moneytun համակարգերով:
Մեր գործընկերներն են.
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը համագործակցում է 13 միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ, այդ թվում`
- Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD),
- Գերմանական KFW բանկի,
- Սևծովյան Առևտրի և Զարգացման բանկի (ՍԱԶԲ),
- Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO),
- Հարավ-Արևելյան Եվրոպական հիմնադրամի (EFSE),
- ResponsAbility Global Microfinance հիմնադրամի
- և այլն:
Էջը թարմացվել է` 27.05.2022 | 11:02
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: