ԱրարատԲանկ․ «Հայկական առասպելներ և պոեմներ» գրքի հասույթը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին
ԱրարատԲանկը շարունակում է աջակցել քաղցկեղի և արյան չարորակ հիվանդությունների դեմ պայքարող երեխաների բուժմանը՝ համագործակցելով հիմնադրամի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում։
Այս անգամ նախաձեռնության առիթ դարձավ Mastercard-ի 2025 թվականն ամփոփող բացառիկ միջոցառման շրջանակում կազմակերպված բարեգործական աճուրդը, որի ողջ հասույթն ուղղվեց աճուրդի մասնակիցների կողմից ընտրված հիմնադրամներին։
Աճուրդի ընթացքում ԱրարատԲանկը ձեռք բերեց Զաբել Բոյաջյանի «Հայկական առասպելներ և պոեմներ» բացառիկ գիրքը՝ տպագրված 1916 թվականին Նյու Յորքում։ Ավելի քան մեկ դար առաջ հենց հեղինակի՝ Զաբելի ինքնատիպ նկարազարդումներով և տասնյակ թարգմանություններով տպագրված գիրքն արժեքավոր է ոչ միայն որպես ազգային ժառանգությունը ներկայացնող ստեղծագործությունների ժողովածու, այլև մեր ինքնությունն արտացոլող ու սերունդներին փոխանցող արժեհամակարգ։
ԱրարատԲանկի նախաձեռնությամբ, աճուրդում հայտնի հայուհու գրքի ձեռքբերման հասույթն ուղղվել է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ իր կարևոր ներդրումն ունենալով նրանց ապաքինման գործում։
Զաբել Բոյաջյանը ծնվել է 1872-ին, Դիարբեքիրում։ Հայրը՝ Թովմաս Բոյաջյանը, Օսմանյան կայսրությունում Անգլիայի փոխհյուպատոսն էր, իսկ մայրը՝ Քեթրին Ռոջերս Բոյաջյանը` անգլուհի, որը տիրապետում էր հայոց լեզվին։ Համիդյան ջարդերի ժամանակ հոր սպանությունից հետո, Զաբելը 1895 թվականին ընտանիքի հետ տեղափոխվում է Լոնդոն, որտեղ սովորում է Սլեյդ գեղարվեստի դպրոցում։ Հետագայում դառնում է կայացած նկարչուհի, գրող եւ թարգմանչուհի:
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Կապված նորություններ
-
31.05.2024
ԱրարատԲանկը մանկական աղոթագրքեր կնվիրի հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին
Հերթական ծրագրի կյանքի կոչում Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ
-
24.03.2025
ԱրարատԲանկ․ հաղթանակը մեկն է՝ ապաքինված երեխայի ժպիտը
ԱրարատԲանկը մասնակցեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի 2025թ․ բարեգործական առաջնությանը
Էջը թարմացվել է` 23.03.2026 | 14:19
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: