header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
2% հետվճար ԱրարատԲանկի Arca քարտերով վճարումների դիմաց
Կիսվել`
23.02.2026

2% հետվճար ԱրարատԲանկի Arca քարտերով վճարումների դիմաց


ԱրարատԲանկի Arca քարտով անկանխիկ գնումներ կատարողներն արդեն փետրվարին կստանան նախորդ ամսվա անկանխիկ գնումների 2% հետվճարը։

Ծրագիրն իրականացվելու է ս․թ․ հունվարի 1-ից մինչև ս․թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված գործարքների համար։ Հետվճարը շահառուի հաշվին փոխանցվում է՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-րդ օրը։
Այն դեպքում, երբ շահառուն գործարքներ է կատարում մեկից ավելի Arca վճարային քարտերով, հետվճարը կփոխանցվի այն բանկային հաշվին, որով կատարվել է հետվճարի հիմք հանդիսացող վերջին գործարքը։

Գործում են նաև սահմանափակումներ։ Հետվճարը հաշվարկվում է 1000 ՀՀ դրամը գերազանցող վճարումներից։ Մեկ գործարքի համար սահմանված է 6,000 ՀՀ դրամ՝ որպես հետվճարի առավելագույն շեմ, իսկ մեկ անձի համար հետվճարի ամսական առավելագույն շեմը սահմանված է 60,000 ՀՀ դրամ։

Հետվճար չի ձևավորվում հետևյալ դեպքերում.

  • տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների դիմաց վճարներ,
  • ՀՀ պետական և համայնքների բյուջեների օգտին կատարվող վճարումներ,
  • բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքներ «Ծանոթությունների կայքեր և հարթակներ», «Խաղատներ և խաղային ծառայություններ», «Կրիպտո փոխանակման, կրիպտո դրամապանակներ և այլ կրիպտո ծառայություններ» և այլն),
  • ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատության օգտին գանձվող ցանկացած վճարումների և գործարքների,
  • Arca նվեր և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով կատարված գործարքներ։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ (Arca) և  ՀՀ կառավարության համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի խթանել անկանխիկ գործարքների առաջխաղացումն ու թվային տեխնոլոգիաների զարգացումը։

ԱրարատԲանկի Arca քարտեր կարող եք ձեռք բերել Բանկի Գլխամասային գրասենյակից կամ ցանկացած մասնաճյուղից, ինչպես նաև ԱրարատՄոբայլ հավելվածի միջոցով։

Մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք +374 10 59 23 23:

 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Էջը թարմացվել է` 23.02.2026 | 13:58

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: