ԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ փետրվարի 14-ին և 15-ին՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում կկայանա ԿարդաLove գրքի և կրթության 5-րդ հոբելյանական փառատոնը։
Երկու օր շարունակ փառատոնը կհամախմբի գրքասերներին, կրթությամբ ու ինքնազարգացմամբ հետաքրքրվողներին՝ առաջարկելով գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հեղինակների հետ, ինչպես նաև կրթական և մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ։
ԿարդաLove հոբելյանական փառատոնն առանձնանում է նոր՝ կրթական ձևաչափով։ Առաջին անգամ երիտասարդների համար կանցկացվի ֆինանսական գրագիտության ինտերակտիվ դասընթաց՝ «Փողի լեզուն․ ինչը չես սովորի դպրոցում» վերնագրով, որը կվարի ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը։
Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Փառատոնի ընթացքում գործող ցուցահանդես-վաճառքի շրջանակում գրքերը հասանելի կլինեն մինչև 50% զեղչով, իսկ ԱրարատԲանկի ցանկացած քարտով վճարելիս կգործի հավելյալ 5% զեղչ։
ԿարդաLove փառատոնը սիրով սպասում է երիտասարդներին, այդ թվում՝ ուսանողներին, միջին և ավագ դպրոցի աշակերտներին, նախադպրոցական տարիքի երեխաներին և նրանց ծնողներին, ինչպես նաև ինքնակրթությունը կարևորող բոլոր գրքասերներին, որոնց համար ԱրարատԲանկը հասանելի է դարձրել այս գեղեցիկ միջոցառումը։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Կապված նորություններ
-
02.09.2024
ԱրարատԲանկ․ բարձրանում ենք Արագած հանուն հերոսների կրթության
Դեպի Արագած վերելքի գլխավոր հովանավորն էր ԱրարատԲանկը
-
14.02.2025
ԿարդաLove 2025․ ԱրարատԲանկը գրքի փառատոնի գլխավոր հովանավորն է
ԱրարատԲանկի քարտապանները կստանան լրացուցիչ 5% զեղչ
-
26.12.2025
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
-
Էջը թարմացվել է` 11.02.2026 | 13:47
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: