ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին
ԱրարատԲանկը տարվա արդյունքներն ամփոփում է գործընկերոջ պարտավորեցնող գնահատականով։ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի տարեվերջյան միջոցառման շրջանակում կայացած մրցանակաբաշխությանն ԱրարատԲանկն արժանացել է «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին։
Մրցանակն ԱրարատԲանկին շնորհվել է վստահելի գործընկերության և կայուն, հուսալի ծառայությունների մատուցման համար։
Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ ԱրարատԲանկի երկարամյա համագործակցության արդյունքում իրականացվել են բազմաթիվ հաջողված ծրագրեր ու նախագծեր՝ հաճախորդամետ լուծումներով և նորարար մոտեցումներով։
Գործընկերների կողմից հերթական բարձր գնահատականն ամրապնդում է ԱրարատԲանկի՝ վստահելի և կայուն գործընկերոջ համբավը թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց շրջանում։ Այն պարտավորեցնում է շարունակաբար ներդնել թվային նոր լուծումներ, պրոդուկտներ ու ծառայություններ՝ ապահովելով հուսալի և անվտանգ միջավայր։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանի կողմից։
Կապված նորություններ
-
08.12.2025
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
Հաշվի են առնվել շուկայի հետազոտության արդյունքները, փորձագիտական աղբյուրների և բանկերի կարծիքները
-
28.11.2024
ԱրարատԲանկը արժանացել է Visa-ի «Ամուր գործակցություն» մրցանակին
Մրցանակը շնորհվել է Visa Cashless Forum-ի անդրանիկ միջոցառման ընթացքում
-
07.11.2025
ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
«Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
Էջը թարմացվել է` 25.12.2025 | 14:46
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: