
ԱրարատԲանկի հովանավորությամբ շախմատի միջազգային մրցաշարը շարունակվում է
ԱրարատԲանկի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվող «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը տարվա ամենանշանավոր շախմատային իրադարձություններից է։ Մրցաշարը, որին մասնակցում են ավելի քան 10 երկրների 76 շախմատիստներ, կազմակերպել են Հայաստանի շախմատի ակադեմիան և Շախմատի ակադեմիայի ակումբը։
Տարիներ շարունակ գործող «Ծաղկաձոր Օփեն»-ը նպաստում է շախմատային ոլորտում գիտելիքների և հմտությունների փոխանակմանը, ինչպես նաև միջանձնային և միջմշակութային կապերի հաստատմանը։
Մրցաշարի շրջանակներում փորձառու մարզիչների կողմից անցկացվում են դասընթացներ, ինչպես նաև համաժամանակյա խաղ Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, միջազգային գրոսմայստեր Շանթ Սարգսյանի մասնակցությամբ։
«Ծաղկաձոր Օփեն»-ը ոչ միայն մրցակցային միջոցառում է, այլև շախմատի իսկական տոն, որը մեկտեղում է տարբեր ազգերի և սերունդների ներկայացուցիչներին։
ԱրարատԲանկը, կարևորելով կրթության և այս ինտելեկտուալ խաղի զարգացումը, իր նպաստն է բերել շախմատի մշակույթի տարածմանը։ Մրցաշարը ոչ միայն բարձրակարգ սպորտային միջոցառում է, այլև հարթակ երիտասարդների համար՝ շախմատային մտածողության զարգացման, փորձի փոխանակման և նոր հնարավորությունների բացահայտման համար։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Կապված նորություններ
-
02.06.2025
ԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարը Միջոցառման հասույթն ուղղվելու է 2016-2020թթ․ պատերազմների և դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը
-
22.07.2025
ԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայկական ազգային փառատոնը Տոն, ժպիտներ, ժամանցային և ազգային միջոցառումներ․ Երևանի սրտում անցկացված Հայկական ազգային փառատոնն իրականացվում է երկրորդ տարին, բայց արդեն սիրված ու սպասված միջոցառում է։
Էջը թարմացվել է` 26.09.2025 | 19:46
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: