Հայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը
ԱրարատԲանկի աջակցությամբ առաջիկա հանգստյան օրերին՝ հուլիսի 19-ին և 20-ին Դիանա Աբգարի անվան զբոսայգում (Seasons) տեղի է ունենալու Հայկական ազգային փառատոնը։
Արդեն երկրորդ անգամ անցկացվող Հայկական ազգային փառատոնի նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը, խոսել հայկական արմատների և արվեստի մասին։ Որպես միջոցառման թեմա ընտրված են հայոց արքայատոհմերը։ Այցելուները կծանոթանան հայոց պատմության առանձին դրվագներին, արքայատոհմերի ժամանակաշրջանների առանձնահատկություններին։
Փառատոնի շրջանակներում ԱրարատԲանկն ունենալու է առանձին տաղավար, որտեղ ցուցադրվելու է բանկի ֆինանսավորմամբ ստեղծված «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը։ Փաստավավերագրական եռաշարքը ցուցադրվելու է հարմարավետ և համապատասխան նստատեղերով կահավորված տաղավարում, հուլիսի 19-ին՝ ժամը 20։00-23։00-ը, իսկ հուլիսի 20-ին՝ ժամը 16։00-19։00-ը, մուտքն ազատ է։
Միջոցառման շրջանակում այցելուներին սպասվում է նաև․
Ժամանակակից արվեստի ցուցադրություն,
Գորգերի լվացման արարողություն՝ Հայկական գորգի ազգային կենտրոնի հետ,
Տարազների Fashion Show՝ Տերյան մշակութային կենտրոնի մասնակցությամբ,
Համերգային շոու ծրագիր,
Հայկական խոհանոցի ներկայացում՝ ավանդական համերով և նոր մոտեցումներով,
Հայ արտադրողների տաղավարներ:
Բացի այդ, փառատոնի ընթացքում անցկացվելու են նաև վարպետաց դասեր․
Որդան կարմիրի պատրաստում,
 Ասեղնագործության տեխնիկա,
 Ժանյակագործության արվեստ,
 Խաչքարագործություն,
 Թղթի վերամշակում և ստեղծագործ մոտեցումներ:
ԱրարատԲանկը, Հայկական ազգային փառատոնի ֆինանսական գործընկերն է՝ կարևորելով մշակութային ժառանգության պահպանումը և փոխանցումը նոր սերնդին։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Կապված նորություններ
- 
                                
                                    
                                        15.10.2024
                                        
                                    
                                    ԱրարատԲանկը՝ Մատենադարանի նոր լաբորատորիայի և սեմինարի հովանավոր
                                    Լաբորատորաիան կբարձրացնի Մատենադարանի ձեռագրերի վերականգնման կարողությունները
                                
                             - 
                                
                                    
                                        10.12.2024
                                        
                                    
                                    ԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի եզրափակիչ մասը
                                    Եռաշարքի բոլոր ֆիլմերը հասանելի են YouTube հարթակում
                                
                             - 
                                
                                    
                                        15.07.2025
                                        
                                    
                                    «Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտություն
                                    Ճամբարում ամառային հանգիստը համատեղվել է ֆինանսական գրագիտության և  հմտությունների զարգացման միջոցառումներով
                                
                             
Էջը թարմացվել է` 17.07.2025 | 17:53
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: