header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Մենք բիզնեսի կողքին ենք
Կիսվել`
19.05.2020

Մենք բիզնեսի կողքին ենք


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 2020 թվականի մարտի 16-ից մայիսի 16-ը հայտարարված  վարկային արձակուրդից օգտված այն իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք կունենան իրենց վարկերի (վարկային գիծ և/կամ օվերդրաֆտ) մարման հետ կապված դժվարություններ, առաջարկում է դրանց հաղթահարման տարբերակներ։

Մասնավորապես․

  • Այդ վարկառուները, որոնց վարկային պարտավորության վերջնաժամկետն ընկած է մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ժամանակահատվածում,  իրենց դիմումի համաձայն կարող են ստանալ նոր վարկ՝  գործող վարկի տոկոսադրույքով, առավելագույնը 12 ամիս մարման ժամկետով, որից 6 ամիսը արտոնյալ ժամանակահատվածով։   Նոր վարկը  կուղղվի նախկին վարկային պարտավորությունների մարմանը։

 Մեկ այլ գործիքով, վարկային արձակուրդից օգտված այն վարկառուները, որոնց վարկի, (վարկային գծի և/կամ օվերդրաֆտի) վերջնաժամկետն ընկնում է  2020 թվականի նոյեմբերի 30-ից հետո, կարող են վարկային արձակուրդի ընթացքում կուտակված մայր գումարը և հաշվեգրված տոկոսագումարը  կապիտալացնել

  • անուիտետային  ժամանակացույցի դեպքում՝  դրանք հավասարաչափ կբաշխվեն վարկի (վարկային գծի և/կամ օվերդրաֆտի) գործողության մնացորդային ժամանակահատվածի վրա,
  • մայր գումարի հավասարաչափ նվազեցման կամ այլ մարման ժամանակացույցերի դեպքում՝ մայր գումարը հավասարաչափ կբաշխվի  վարկի (վարկային գծի և/կամ օվերդրաֆտի) գործողության մնացորդային ժամանակահատվածի վրա։

Տոկոսագումարի մարման օր կսահմանվի վարկային արձակուրդի ավարտին հաջորդող՝ վարկի (վարկային գծի և/կամ օվերդրաֆտի)  մարման ժամանակացույցով սահմանված հերթական մարման օրը։

Նշենք նաև, որ կապիտալացման գործողություններն իրականացնելուց հետո, եթե վարկառուները կրկին հերթական մարումների կատարման դժվարություններ կունենան, ապա  դիմումների  համաձայն (իրավաբանական անձ հանդիսացող Վարկառուների դեպքում՝ նաև իրավասու մարմնի որոշման) նրանց կցուցաբերվի  անհատական մոտեցում՝

  • Կվերանայվի ամենամսյա մարումների ժամանակացույցը և կկազմվի նոր ժամանակացույց՝ չկիրառելով բանկի Վարչության կողմից սահմանված սակագինը
  • Կառաջարկվի հերթական մարմամբ նախատեսված տոկոսագումարի և առաջիկա վեց ամիսների մայր գումարի հանրագումարի չափով վարկ, (վարկային գիծ և/կամ օվերդրաֆտի) տրամադրման ձևով՝ առավելագույնը 12 (տասներկու) ամիս մարման/գործողության ժամկետով, մինչև 6 (վեց) ամիս արտոնյալ ժամանակահատվածով,  գործող վարկի (վարկային գծի և/կամ օվերդրաֆտի)  տոկոսադրույքով։

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 19:08

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: