header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Մեկնարկվեց հիփոթեքային նոր ծրագիր երիտասարդ մասնագետների համար
Կիսվել`
01.03.2017

Մեկնարկվեց հիփոթեքային նոր ծրագիր երիտասարդ մասնագետների համար


Այսօր պետական  բնակարանաշինական ծրագրերի համակարգող Արսեն Քարամյանը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ ստորագրեցին  համագործակցության հուշագիր՝ ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուների վարկավորումն իրականացնելու վերաբերյալ:

Նշված ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում կառուցվում է ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվել են երիտասարդ բժիշկներին, մանկավարժներին, դասախոսներին, գիտաշխատողներին, ծրագրավորողներին, բանկային համակարգի աշխատողներին և այլն:

Բնակելի համալիրը բաղկացած է լինելու երեք մասնաշենքերից, ունենալու է 210 բնակարաններ և ստորգետնյա ավտոկայանատեղեր: Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ և կանաչապատ հանգստի գոտիներ: Տարածքն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն:

Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6 մլրդ. ՀՀ դրամ:

Ծրագրի շահառուների վարկավորումն իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին մասնակցել են թվով 9 բանկեր, որոնց կողմից ներկայացված առաջարկներից հաղթող է ճանաչվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վարկավորման հետևյալ առաջարկը.

  • հիփոթեքային վարկի արժույթը՝ ՀՀ դրամ
  • հիփոթեքային վարկի մարման ժամկետը՝ մինչև 20 տարի
  • հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքը՝ 7,95 տոկոս
  • կանխավճարի չափը՝ 10-20 տոկոս
  • հիփոթեքային վարկ տրամադրելու որոշման կայացման ժամկետը՝ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում
  • հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չկան,
  • հիփոթեքային վարկի տրամադրման վճարներ չկան։

 

Էջը թարմացվել է` 15.06.2020 | 15:46

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: