header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Card cover
Կիսվել`

Mastercard World Travel

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ներկայացնում է Mastercard World Travel պրեմիում դասի քարտը, որը նախատեսված է հիմնականում հաճախ ճանապարհորդող անձանց համար։ Մեր Ճանապարհորդական Քարտը ստեղծված է ձեր հարմարության համար և ունի հետևյալ առավելությունները․

  • Տարեկան 6 մուտքի հնարավորություն Lounge Key
  • Տարեկան 6 Fast Track ծառայության հնարավորություն
  • Տարեկան 1 GB ինտերնետ ռոմինգի հնարավորություն՝ Global Roaming
  • Mastercard Concierge ծառայությունից օգտվելու անվճար հնարավորություն՝ 24/7 սկզբունքով
  • Ապահովագրություն, որի ծածկույթը ներառում է շտապ բուժօգնություն, թռիչքի ուշացում/չեղարկում, ուղեբեռի կորուստ/ուշացում, փողի (դրամական միջոցների) կորուստ, փաստաթղթերի փոխարինում և այլն
  • Հատուկ առաջարկներ Mastercard-ից։

 

Առավելություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Սպասարկման սակագներ
Գործառնության տեսակ Սակագին
Քարտի ժամկետ 4 տարի
Քարտի արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի*, Ֆունտ
Տարեկան Սպասարկման վարձ 20,000 ՀՀ դրամ
Քաղվածքի տրամադրում Անվճար
Ընթացիկ ամսվա քաղվածքի տրամադրում Անվճար
Քաղվածքի տրամադրում էլ.փոստի միջոցով Անվճար
Կցված քարտի տարեկան սպասարկման վարձ 12,000 ՀՀ դրամ
Քարտի կորստի, վնասման, PIN կոդի կորստի դեպքում նոր քարտի տրամադրում 5,000 ՀՀ դրամ
Բանկի գլխամասային գրասենյակում քարտի տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում 5,000 ՀՀ դրամ 
Կանխիկ արժույթի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի բանկոմատներում 0%
Կանխիկի տրամադրում ԱրՔա համակարգի կանխիկացման կետերում 0.80%
Կանխիկի տրամադրում արտասահմանում և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ բանկոմատներում 1.5% նվազագույնը 1,500
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի դրամարկղից՝ առանց քարտի կիրառման ՀՀ դրամ՝ 1%, ԱՄՆ դոլար՝ 2%, Եվրո՝ 2%, ՌԴ ռուբլի 1%, անգլիական ֆունտ՝ 1%
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի դրամարկղից՝ POS տերմինալի միջոցով** ՀՀ դրամ՝ 0%, ԱՄՆ դոլար՝ 1%, ՌԴ ռուբլի՝ 0%, Եվրո՝ 1%, Անգլիական ֆունտ՝ 1%
Բանկոմատի միջոցով նոր PIN կոդի ստացում Անվճար
Քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվեգրվող տարեկան տոկոս 0%
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն քանակը 30
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն քանակը 30
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն գումարը ՀՀ դրամ՝ 4,000,000, ԱՄՆ դոլար՝ 10,000, Եվրո՝  10,000, ՌԴ Ռուբլի՝ 1,000,000, Ֆունտ՝ 7,000
Մեկ գործարքի ընդհանուր առավելագույն գումարը ՀՀ դրամ՝ 4,000,000, ԱՄՆ դոլար՝ 10,000, Եվրո՝ 10,000, ՌԴ Ռուբլի՝ 1,000,000, Ֆունտ՝ 7,000
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումարը ՀՀ դրամ՝ 8,000,000, ԱՄՆ դոլար՝ 20,000, Եվրո՝ 20,000, ՌԴ Ռուբլի՝ 1,800,000, Ֆունտ՝ 15,000
Քարտից քարտ կատարվող փոխանցումների դիմաց գանձվող միջնորդավճար*** (բացառությամբ վճարային քարտերի միջոցով տրամադրված արտոնյալ ժամանակահատվածով վարկերի դեպքում քարտից քարտ կատարվող փոխանցումների, որոնց դեպքում միջնորդավճարը կազմում է 1 տոկոս) 0.30%
Վճարային քարտերի միջոցով տրամադրված արտոնյալ ժամանակահատվածով վարկերի դեպքում քարտով և/կամ քարտային հաշվով իրականացված գործարքների դիմաց գանձվող միջնորդավճար (բացառությամբ անկանխիկ գործարքների իրականացում POS տերմինալներով (առևտրի և սպասարկման կետերում (այդ թվում՝ վիրտուալ), որոնց դիմաց սակագին չի գանձվում)*** 1%
Քարտի բլոկավորում և միջազգային STOP LIST-ում տեղադրում (բլոկավորումը գործում է 2 շաբաթվա ընթացքում) 15,000 ՀՀ դրամ
Քարտի ապաբլոկավորում Անվճար
Կանխիկի մուտքագրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի բանկոմատներով (Cash In) 0%
Կանխիկի մուտքագրում Արքա համակարգի բանկոմատներով (Cash in) 0.80%
Կատարված գործարքների վերաբերյալ SMS հաղորդակցության ուղարկում Անվճար
3D Secure համակարգով ինտերնետային գործարքներ կատարելու նպատակով SMS հաղորդակցության ուղարկում Անվճար
Քարտով կատարված գործարքների բողոքարկման իրականացում, սպասարկող բանկի կողմից առարկություն ստանալու դեպքում (երկրորդ ներկայացում) և/կամ արբիտրաժային բողոքարկումներ 5,000 ՀՀ դրամ

*ՌԴ ռուբլիով քարտային հաշվին անվճար կանխիկ մուտքագրման օրական առավելագույն սահմանաչափը սահմանված է 30 000 ՌԴ ռուբլի։ Տվյալ օրվա ընթացքում ՌԴ ռուբլիով քարտային հաշվին կանխիկ 30 000 ՌԴ ռուբլին գերազանցող մուտքագրվող գումարների նկատմամբ կիրառվում է տվյալ օրվա համար դիլինգային կենտրոնի կողմից սահմանված կանխիկ ՌԴ ռուբլիով մուտքագրման սակագինը։ 

**Չի կիրառվում ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի) քարտային հաշիվներին՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից տրամադրված վարկային միջոցներից, ներդրված  ժամկետային ավանդի և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի պարտատոմսերի գծով հաշվեգրված տոկոսներից մուտքագրված գումարների, իսկ այլ բանկերի կողմից թողարկված վճարային քարտերից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի դրամարկղից POS-տերմինալի միջոցով կանխիկի տրամադրումը անկախ արժույթից – 3%։ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի դրամարկղից POS տերմինալի միջոցով կանխիկի տրամադրման դեպքում բացի գանձվող միջնորդավճարից, գործում է նաև կանխիկացման միջնորդավճար 0.2%-ի չափով, որը գանձվելու է գործարքի հաշվառման օրը։

***«Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկերի բանկոմատների, տերմինալների կամ այլ օնլայն հարթակների միջոցով գործարքներ կատարելու դեպքում ևս կարող է կիրառվել «սպասարկող բանկի» միջնորդավճար, որի չափը սահմանվում է տվյալ բանկի կողմից։ Տեղեկացնում ենք, նաև որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի սպասարկման կետերում (այդ թվում օնլայն հարթակում) ոչ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ քարտերի համար բացի թողարկող բանկի կողմից գանձվող միջնորդավճարից, գործում է նաև «սպասարկող բանկի» միջնորդավճար 0.5%-ի չափով, որը գանձվելու է գործարքի կատարման պահին՝ ավելացվելով գործարքի գումարին։

Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր
  • Սոցիալական քարտ
Ուշադրություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։

Compliance Act (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։

Էջը թարմացվել է` 31.07.2025 | 13:44

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: