ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում 2026 թ․-ի հուլիսի 1-ից ներդրվել է STOP գործիքը
Հարգելի՛ հաճախորդներ,
Հնարավոր զեղծարարությունների կանխարգելման և անվտանգության բարձրացման նպատակով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում 2026 թ․-ի հուլիսի 1-ից ներդրվել է STOP գործիքը, որը հնարավորություն է տալիս արգելափակել հեռավար եղանակով Բանկի կողմից առաջարկվող ծառայությունները, որը ընտրում է հաճախորդը։
Ծառայությունն արգելափակել հնարավոր է Արարատ Մոբայլ Հավելվածի, ՀԾ Ինտերնետ Բանկ, ինչպես նաև Բանկի Հեռախոսային կենտրոն զանգահարելու և Բանկի մասնաճյուղ այցելելու միջոցով։
Ծառայությունն ապաարգելափակել հնարավոր է այցելելով Բանկի մասնաճյուղ, Հեռախոսային կենտրոն զանգահարելով կամ Արարատ Մոբայլ Հավելվածի միջոցով։ Արարատ Մոբայլ Հավելվածում հնարավոր է ապաբլոկավորել՝ բլոկավորելուց 24 ժամ հետո, մասնաճյուղում և Հեռախոսային կենտրոնում՝ անմիջապես։
Էջը թարմացվել է` 01.07.2026 | 13:02
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: