header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում 2026 թ․-ի հուլիսի 1-ից ներդրվել է STOP գործիքը

01.07.2026

Հարգելի՛ հաճախորդներ,

Հնարավոր զեղծարարությունների կանխարգելման և անվտանգության բարձրացման նպատակով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում 2026 թ․-ի հուլիսի 1-ից ներդրվել է STOP գործիքը, որը հնարավորություն է տալիս արգելափակել հեռավար եղանակով Բանկի կողմից առաջարկվող ծառայությունները, որը ընտրում է հաճախորդը։

Ծառայությունն արգելափակել հնարավոր է Արարատ Մոբայլ Հավելվածի, ՀԾ Ինտերնետ Բանկ, ինչպես նաև Բանկի Հեռախոսային կենտրոն զանգահարելու և Բանկի մասնաճյուղ այցելելու  միջոցով։

Ծառայությունն ապաարգելափակել հնարավոր է այցելելով Բանկի մասնաճյուղ, Հեռախոսային կենտրոն զանգահարելով կամ Արարատ Մոբայլ Հավելվածի միջոցով։ Արարատ Մոբայլ Հավելվածում հնարավոր է ապաբլոկավորել՝ բլոկավորելուց 24 ժամ հետո, մասնաճյուղում և Հեռախոսային կենտրոնում՝ անմիջապես։

Էջը թարմացվել է` 01.07.2026 | 13:02

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: