Բանկոմատների անվտանգության սարքերի տեխնիկական աջակցության արտոնագրերը մեկ տարով երկարացման բաց մրցույթ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2025 թվականի հուլիսի 07-ից կազմակերպում է բաց մրցույթ։
Ստորև ներկայացվում է ապրանքների տեսակը, անվանումը և քանակը:
| Ապրանքատեսակ | Նկարագրություն | Քանակ |
| FG-100F-EU |
FC-10-F100F-950-02-12 FortiGate-100F 1 Year Unified Threat Protection (UTP) (IPS, Advanced Malware Protection, Application Control, URL, DNS & Video Filtering, Antispam Service, and FortiCare Premium) |
2 |
| FG-40F-EU |
FC-10-0040F-247-02-12 FortiGate-40F 1 Year FortiCare Premium Support |
100 |
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գտնվելու վայր` ք.Երևան, Բուզանդի 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հուլիսի 11-ը ժամը 15։00-ն։
Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։
Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։
Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։
Մրցույթի հայտերը կբացվեն 2025 թվականի հուլիսի 11-ին ժամը 16։00-ին, իսկ հայտերի ամփոփումը կկատարվի 2025 թվականի հուլիսի 11-ին ժամը 17։00-ին։
Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ, ինչպես նաև դրա պատճենները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։
Մրցույթի մարնամասներին կարող եք ծանոթանայ հետևյալ հղմամբ։
Էջը թարմացվել է` 07.07.2025 | 09:33
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: