header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Խնայողությունների միջազգային օր․ ամենաանվտանգ ներդրումը
#Ավանդներ
Կիսվել`
31.10.2025

Խնայողությունների միջազգային օր․ ամենաանվտանգ ներդրումը


Ամեն տարի այս օրը՝ հոկտեմբերի 31-ին, նշվում է Խնայողությունների միջազգային օրը և հիշեցնում, որ ապագան սկսվում է այսօր։ Սա հնչում է շատ պարզ, բայց չէ՞ որ հենց պարզ քայլերն են փոխում ապագան։

  • Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

1924 թվականին Միլանում, խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսի վերջին օրը իտալացի պրոֆեսոր Ֆիլիպո Ռավիցայի առաջարկով հոկտեմբերի 31-ը հայտարարվեց Խնայողությունների միջազգային օր: Միլանում հավաքվել էին ներկայացուցիչներ 29 երկրներից՝ մեկ հարց քննարկելու համար․

Ինչպե՞ս վերականգնել մարդկանց վստահությունը խնայողությունների նկատմամբ։

Բանն այն է, որ Մեծ ճգնաժամից հետո վստահությունը ֆինանսական համակարգի և սեփական գումարը խնայելու հանդեպ նվազել էր։ Ուստի այս գաղափարը կարող էր վերականգնել կորցրած վստահությունը։ Չէ՞ որ գումարի գրագետ խնայումը ավելի բարձր կենսամակարդակ ապահովելու կարևորագույն միջոցներից մեկն է։ Այդպես էլ ծնվեց մի օր, որը պետք է ամեն տարի հիշեցներ՝

Խնայել նշանակում է ապագայի նկատմամբ հոգատարություն ցուցաբերել։

  • Ինչու՞ խնայել

Ինչպես ասում են․ «Խնայողությունը սովորություն չէ, այն ներդրում է այսօր՝ վաղվա օրվա համար»։

Կյանքը լի է անակնկալներով, իսկ ֆինանսական միջոցները, ինչպես բոլորս գիտենք, անսահմանափակ չեն։ Իսկ երբ գիտես, որ փոքր գումարները ժամանակի ընթացքում դառնում են մեծ հնարավորություններ՝

Ապագայի մասին մտքերը ոչ թե անհանգստացնում, այլ ոգևորում են։

  • Իսկ ինչպե՞ս ԲԱԶՄԱՊԱՏԿԵԼ խնայողությունդ

Այս հարցի պարզ, բայց ժամանակի փորձով ստուգված պատասխաններից մեկն է՝ ավանդ։

Դեռևս Եվրոպայում ձևավորված առաջին խնայբանկերում մարդիկ կարող էին իրենց գումարը ոչ միայն պահել, այլև բազմապատկել։ Այդ ժամանակից ի վեր ավանդները դարձել են ֆինանսական կայունության հիմնասյուներից մեկը՝ մարդկանց հնարավորություն տալով իրենց խնայողությունները դարձնել եկամուտի աղբյուր։

Ահա մի քանի հնարք, որոնք իսկապես աշխատում են.

    • Փոխիր ընկալումդ․ խնայողությունդ ոչ թե «կորում է», այլ աշխատում է քո փոխարեն՝ ավելացնելով եկամուտդ։ Այն առավելություն է, ոչ թե պարտավորություն։
    • Ընդունիր խնայողությունդ որպես ներդրում, ոչ թե սահմանափակում․ ավանդի յուրաքանչյուր նոր ներդրում քայլ է դեպի քո ֆինանսական ազատությունը։
    • Սահմանիր նպատակ․ խնայողություն սկսելիս կամ ավանդի ժամկետ ընտրելիս՝ մտածիր կոնկրետ նպատակի մասին։
    • Ընտրիր նպատակիդ համապատասխան ավանդ․ եթե գումարը նախատեսում ես երկարաժամկետ նպատակների համար՝ ընտրիր կուտակային ավանդ, իսկ եթե ցանկանում ես խնայել երեխայիդ ապագայի համար՝ մանկական ավանդ։
    • Կարևոր է ոչ միայն՝ ինչքա՞ն ես խնայում, այլև՝ որտե՞ղ, որովհետև խնայողության ճիշտ վայր ընտրելը միայն ֆինանսական որոշում չէ, այլ անորոշության փոխարեն՝ անվտանգություն, լճացման փոխարեն՝ աճ և պատահականության փոխարեն՝ պլանավորում։

Ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն

  • Ի՞նչ է առաջարկում ԱրարատԲանկը

Խնայողությունների համաշխարհային օրվա խորհրդին համահունչ՝ ԱրարատԲանկը շարունակում է խթանել խնայողության և ֆինանսական կայունության մշակույթը։ Բանկն առաջարկում է ավանդների ընտրության լայն հնարավորություն թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար՝ գրավիչ տոկոսադրույքներով, ճկուն ժամկետներով և հաճախորդակենտրոն պայմաններով։

ԱրարատԲանկի ավանդները ապահովում են ոչ միայն ձեր խնայողությունների անվտանգությունը, այլև հնարավորություն են տալիս ստանալ կայուն և կանխատեսելի եկամուտ։ Տարիների փորձառությունն ու վստահելիությունը դարձնում են բանկը հուսալի գործընկեր՝ յուրաքանչյուրի համար, ով գնահատում է պատասխանատու ֆինանսական պլանավորումը և ապագայի հանդեպ վստահությունը։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Էջը թարմացվել է` 31.10.2025 | 11:48

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: