Multitransfer համակարգով փոխանցումների ստացում
Այժմ հասանելի է ՌԴ-ից դեպի ՀՀ հեռախոսահամարի միջոցով հաշիվների համալրման ծառայությունը Multitransfer համակարգի միջոցով։
Ծառայության նկարագրություն․
1.Փոխանցում իրականացնելու համար փոխանցողին անհրաժեշտ է.
Multitransfer.ru էջում ընտրել Երկիրը Հայաստան→ «По номеру телефона»։
Որպես բանկ ընտրել Переводы в Армению, փոխանցումը ստացողի հեռախոսահամարը (որը վերջինս տրամադրել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին), մուտքագրել փոխանցվող գումարի չափը։
Ստուգել ստացողի անուն-ազգանունը և հաստատել փոխանցումը։
2.ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ից փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է․
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում ունենալ քարտային և/կամ ընթացիկ հաշիվներ։
Փոխանցողի կողմից մուտքագրվող շահառուի բջջային հեռախոսահամարը պետք է լինի վավեր և գործող հեռախոսահամար,որը Շահառուի կողմից նախկինում տրամադրվել է Բանկի տվյալների բազայում գրանցվելու նպատակով։
Էջը թարմացվել է` 06.03.2026 | 12:56
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: