header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ

Ուսումնական պրակտիկան մեզ մոտ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնաարտադրական և նախադիպլոմային պրակտիկայի կազմակերպումը նպատակ ունի նպաստել ուսանողների կողմից ուսումնական հաստատությունում ստացած տեսական գիտելիքների ամրապնդմանը, գործնական աշխատանքի և փորձի ձևավորմանն ու զարգացմանը:

Պրակտիկան անցկացվում է միայն ուսումնական հաստատությունների ուսանողների համար ինչպես գլխամասային գրասենյակում, այնպես էլ մասնաճյուղերում՝ ուսումնական հաստատությունների կողմից հաստատված ծրագրերին և աշխատանքային պլաններին համապատասխան:

Մենք համարում ենք, որ ուսանողները լավագույնս սովորում են, երբ նրանք ակտիվորեն զբաղվում են պրակտիկ աշխատանքով:

Մենք մեզ խորապես պարտավոր ենք զգում աջակցելու ուժեղ կողմնորոշված, սովորող, աշխատասեր ուսանողներին ուսումնական պրակտիկաների միջոցով ավելի խորը հասկանալ մասնագիտացումը և զարգացնել մասնագիտական հմտությունները: Մենք խրախուսում ենք ուսանողներին լինել հետաքրքիր, սիրել սովորել, հարգալից լինել, հարգել մարդկային տարբերությունները և ներգրավվել իրենց շրջապատող միջավայրում՝ նախապատրաստվելով գործարար կյանքին:

Էջը թարմացվել է` 05.04.2024 | 22:10

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: