header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Քարտային պրոդուկտի մշակման և նախագծերի իրականացման մենեջեր

Ստորաբաժանում ` Առօրյա բանկային պրոդուկտների վարչություն

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը փնտրում է Քարտային պրոդուկտի մշակման և նախագծերի իրականացման մենեջերի, ով կապահովի նոր քարտային պրոդուկտների մշակումն ու ներդրումը, գործող քարտային պրոդուկտների զարգացումն ու առաջխաղացումը, ինչպես նաև բաժնի կողմից իրականացվող նախագծերի արդյունավետ պլանավորումը, իրականացումն ու ընթացքի վերահսկումը՝ սահմանված ժամկետների, բյուջեի և որակի չափանիշների պահպանմամբ։

Աշխատանքային պարտականություններ

  • Բացահայտել հաճախորդների բիզնեսի կարիքները, ուսումնասիրել շուկան ու ներկայացնել նոր պրոդուկտների և գործող լուծումների բարելավման առաջարկներ՝ Բանկում գործող ընթացակարգերի համապատասխան,
  • Մշակել պրոդուկտի տեսլականը, ռազմավարությունը, բիզնես պահանջները, հաճախորդի ուղին (customer journey) և զարգացման առաջնահերթությունները,
  • Կառավարել պրոդուկտի ամբողջական կենսացիկլը՝ գաղափարի ձևավորումից մինչև գործարկում, զարգացում և օպտիմալացում այդ թվում՝ մասնակցել պրոդուկտների ֆինանսական մոդելների, սակագների և արդյունավետության ցուցանիշների մշակմանը,
  • Իրականացնել պրոդուկտի արդյունավետության հիմնական ցուցանիշների (KPI) և շահութաբերության դիտարկում, անհրաժեշտության դեպքում մշակել և ներկայացնել բարելավմանն ուղղված բիզնես հիմնավորումներ (business cases),
  • Կառավարել նախագծերի ամբողջ ընթացքը՝ նախաձեռնումից և պլանավորումից մինչև ներդրում ու փակում,
  • Սահմանել նախագծի շրջանակը, նպատակները, ժամկետները, առանցքային փուլերն, պատասխանատուներն ու ակնկալվող արդյունքները,
  • Համակարգել տարբեր ստորաբաժանումների թիմերի աշխատանքները և ապահովել շահագրգիռ ստորաբաժանումների միջև արդյունավետ համագործակցություն։
Անհրաժեշտ որակավորումներ
  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ նախագծերի կառավարման ոլորտում,
  • Հայերեն լեզվի գերացանց, անգլերեն և ռուսերեն լեզուների աշխատանքային լավ իմացություն, 
  • Վճարային քարտերի կամ վճարային ծառայությունների ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Թիմային աշխատանքի և շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն, կազմակերպվածություն, խնդիրների լուծման և փոփոխվող առաջնահերթությունների պայմաններում արագ կողմնորոշվելու կարողություն,  
  • Քարտային վճարումների էկոհամակարգի, թվային վճարային լուծումների և պրոդուկտի արդյունավետության վերլուծության գործիքների իմացություն,
  • Նախագծերի և պրոդուկտների կառավարման (PMP, PRINCE2, Agile/Scrum), ինչպես նաև վճարային քարտերի և թվային վճարումների ոլորտներում մասնագիտական սերտիֆիկատների առկայությունը կդիտվի որպես առավելություն։

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք/Քարտային պրոդուկտի մշակման և նախագծերի իրականացման մենեջեր/:

Տեղադրման ամսաթիվ ` 04.11.2026

Դիմել

Էջը թարմացվել է` 04.11.2026 | 11:41

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: