ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը
ՀՀ-ում առաջին թողարկումը՝ ԲՍԿ (ESG) սոցիալական բաղադրիչով և ԿՇՄԱ (ICMA) սկզբունքներին համահունչ։
ԱրարատԲանկը հանդես է գալու որպես «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի սոցիալական պարտատոմսերի տեղաբաշխող։ Սա Հայաստանի կապիտալի շուկայում առաջին սոցիալական պարտատոմսերի թողարկումն է, որը համապատասխանում է Բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) սոցիալական բաղադրիչին և լիովին համահունչ է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի (ԿՇՄԱ/ICMA) «Սոցիալական պարտատոմսերի սկզբունքներին»։ Թողարկումը սոցիալական պարտատոմսերի սկզբունքների հիմնական պահանջներին համապատասխանության ստուգման նպատակով ենթարկվել է արտաքին անկախ վերանայման, մասնավորապես՝ 2026թ. հոկտեմբերին հրապարակվել է Sustainable Fitch-ի «Արտաքին կողմի կարծիքը» (Second Party Opinion) Թողարկողի Սոցիալական պարտատոմսերի հայեցակարգի վերաբերյալ:
Սոցիալական պարտատոմսերը տեղաբաշվելու են ս․թ․ նոյեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%, վճարման պարբերականությունը՝ եռամսյակային։
Պարտատոմսերը հնարավորություն են տալիս կատարել բարձր եկամտաբերությամբ ներդրումներ՝ միաժամանակ նպաստելով կարևոր սոցիալական ծրագրերի ֆինանսավորմանը, ֆինանսական ներառականության ընդլայնմանը, գյուղատնտեսության զարգացմանը և գյուղական համայնքներում տնտեսական հնարավորությունների ստեղծմանը։ Միջոցներն ուղղվելու են գյուղական hամայնքներում տնտեսությունների, ֆերմերների, կին ձեռնարկատերերի և գյուղական ՓՄՁ-ների ֆինանսավորմանը և գյուղատնտեսական լիզինգի տրամադրմանը։
Սոցիալական պարտատոմսերի տեղաբաշխումը կարևոր տեղ կզբաղեցնի պարտատոմսերի շուկայում ԱրարատԲանկի հարուստ փորձառության մեջ՝ դառնալով բանկի սոցիալական պատասխանատվության հետևողական քաղաքականության տրամաբանական շարունակությունը։ Բանկը սոցիալական բաղադրիչին իր հանձնառությունը ստանձնել է դեռ տարիներ առաջ՝ միանալով ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին (UN Global Compact) և ՄԱԿ-ի Կանանց հզորացման ծրագրի սկզբունքներին (WEPs):
Սոցիալական պարտատոմսերի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք +374 10 59 23 01:
*Սոցիալական պարտատոմսերի թողարկումն իրականացվում է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (International capital matket association - ICMA) կողմից հրապարակված սոցիալական պարտատոմսերի սկզբունքների (Social bond principles) համաձայն։ ՀՀ-ում սոցիալական պարտատոմսերի թողարկման տաքսոնոմիա առկա չէ, դրա ընդունվելու դեպքում հնարավոր են թողարկված պարտատոմսերը սոցիալական որակելու սկզբունքների տարբերություններ ICMA -ի կողմից սահմանված դրույթների հետ։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Էջը թարմացվել է` 20.11.2026 | 14:52
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: