header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Տեղաբաշխեցինք Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերը
Կիսվել`
20.12.2023

Տեղաբաշխեցինք Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերը


Տեղեկացնում ենք, որ 2023թ. դեկտեմբերի 20-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տեղաբաշխվեցին ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 5,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 11 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով 500,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, որոնցից 475,000 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 25,000 հատ պարտատոմսերը վաճառվեցին տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ին՝ պարտատոմսերի ազդագրի համաձայն:

Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 450,000 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 3 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց  5,086,500,000 ՀՀ դրամ: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 11.1809%:

Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև նշված հղումներով:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Էջը թարմացվել է` 26.03.2024 | 19:37

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: