header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Բաց մրցույթ
Կիսվել`
01.12.2023

Բաց մրցույթ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2023 թվականի դեկտեմբերի 01-ից կազմակերպում է բաց մրցույթ։

Մրցույթի անցկացման պայմաններին և համակարգչային տեխնիկայի նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գտնվելու վայր` ք.Երևան, Բուզանդի 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 08-ը ժամը 16։00-ն։

  • Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։
  • Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։
  • Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։
  • Մրցույթի հայտերը կբացվեն 2023 թվականի դեկտեմբերի 08-ին ժամը 17։00-ին, իսկ հայտերի ամփոփումը կկատարվի 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 14։00-ին։
  • Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճեները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։

Էջը թարմացվել է` 04.12.2023 | 14:48

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: