Տեղաբաշխելու ենք «ՖԻՆՔԱ» -ի պարտատոմսերը
2022 թվականի փետրվարի 10-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող։
Դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. դրամ է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 12%։ Ընկերությունը տեղաբաշխելու է 1,400,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 140,000 հատ դրամային պարտատոմս։
Պարտատոմսերից ստացված արժեկտրոնային եկամուտը, որը վճարվելու է կիսամյակային պարբերկանաությամբ, ազատված է եկամտահարկից։
Թողարկվող պարտատոմսերի պայմաններ
| Դաս | Անվանական արժեկտրոնային |
| Անվանական արժեք | 10,000 ՀՀ դրամ |
| Ընդհանուր ծավալ | 1,400,000,000 ՀՀ դրամ |
| Թողարկվող պարտատոմսերի քանակ | 140,000 հատ |
| Շրջանառության ժամկետ | 36 ամիս |
| Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույք | 12% |
| Արժեկտրոնների վճարման պարբերականություն | Կիսամյակային |
| Տեղաբաշխող | «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ |
Էջը թարմացվել է` 11.02.2022 | 07:04
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: