Օնլայն բանկինգ
«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի ցուցակում
Կիսվել`
23.03.2021

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի ցուցակում


«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 21-րդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվելու են սույն թվականի մարտի 24-ին Հայաստանի ֆոնդային բորսայի Abond հարթակում։ 2009թ․-ի հունվարից ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերությունը հանդես կգա նշված պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակում։

21-րդ թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ ՀՀ դրամ՝ 8,5% արժեկտրոնի եկամտաբերությամբ, արժեկտրոնների կիսամյակային վճարման պարբերականությամբ, 3 տարի մարման ժամկետով։ Ամբողջական պայմաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։ 

Հիշեցնում ենք, որ պարտատոմսերի տեղաբաշխումը իրականցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերության կողմից սույն թվականի մարտի 4-ին Հայաստանի ֆոնդային բորսայում միանգամյա փակ եվրոպական աճուրդի միջոցով։ Թողարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Էջը թարմացվել է` 24.03.2021 | 16:18

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: