header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ավարտեց 16-րդ թողարկամ պարտատոմսերի տեղաբաշխումը
Կիսվել`
06.12.2017

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ավարտեց 16-րդ թողարկամ պարտատոմսերի տեղաբաշխումը


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի դեկտեմբերի 05-ին ավարտեց տասնվեցերորդ թողարկման դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը: Պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկով պայմանավորված՝ տեղաբաշխումը ավարտվեց նախատեսված 2.5 ամսյա ժամանակահատվածի փոխարեն ընդամենը 2 օրում:

Թողարկման ծավալը կազմում է 1 մլրդ ՀՀ դրամ տարեկան 9.50 տոկոս եկամտաբերությամբ, 24 ամիս մարման ժամկետով: Պարտատոմսերը ձեռք են բերվել 7 ֆիզիկական և 4 իրավաբանական անձանց կողմից: Ծավալային առումով ներդրողների 38.80%-ը կազմել են ֆիզիկական անձինք, իսկ 61.20%-ը իրավաբանական անձինք:

Տասը աշխատանքային օրվա ընթացքում պարտատոմսերը կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ Ֆոնդային բորսայում՝ ապահովելով ազատ շրջանառություն:

Հավելենք, որ ներկայումս շրջանառության մեջ են գտնվում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից նախկինում թողարկված հինգ դոլարային և մեկ դրամային պարտատոմսեր, որոնք գնանշվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում:

''Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին'' ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են ''Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի'' կողմից:

 

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 11:00

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: