header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ  ավարտեց 14-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը
Կիսվել`
03.11.2017

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ավարտեց 14-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի նոյեմբերի 03-ին ավարտեց տասնչորսերորդ թողարկման դոլարային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը: Պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը զգալի էր՝ պահանջարկը գերազանցել է առաջարկը 36%-ով:

Թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար տարեկան 5.75% եկամտաբերությամբ, 51 ամիս մարման ժամկետով:

Պարտատոմսերը ձեռք են բերվել 207 ֆիզիկական և 2 իրավաբանական անձանց կողմից: Ծավալային առումով ներդրողների 89.70%-ը կազմել են ֆիզիկական անձինք, իսկ 10.30%-ը իրավաբանական անձինք:

Տասը աշխատանքային օրվա ընթացքում պարտատոմսերը կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ Ֆոնդային բորսայում՝ ապահովելով ազատ շրջանառություն:

Հավելենք, որ ներկայումս շրջանառության մեջ են գտնվում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ԲԲԸ կողմից նախկինում թողարկված հինգ դոլարային և մեկ դրամային պարտատոմսեր, որոնք գնանշվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ Ֆոնդային բորսայում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմանադրամի»-ի կողմից:

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 14:25

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: