header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ

Մեր ղեկավարները

  • Վախթանգ Աբրահամյան

    Վախթանգ Աբրահամյան

    Գործադիր տնօրեն

    Վախթանգ Աբրահամյանը ֆինանսաբանկային ոլորտի բարձր օղակի ղեկավար է՝ ՀՀ կենտրոնական բանկում, ֆինանսական ենթակառուցվածքների և զարգացող թվային ֆինանսների ոլորտներում շուրջ 30 տարվա ղեկավարման փորձով:

    2026թ․-ի մայիսից զբաղեցնում է «ԱրարատԲանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենի, վարչության նախագահի հաստիքը։

    2022թ. նոյեմբերից մինչև 2025թ. սեպտեմբերը Վախթանգ Աբրահամյանը զբաղեցրել է Fastex ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը՝ ղեկավարելով ընկերության ռազմավարական փոխակերպման գործընթացը Web3-ի և թվային ակտիվների ոլորտում։ 2025թ. դեկտեմբերից մինչև 2026թ. ապրիլը նա զբաղեցրել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը, ինչպես նաև նույն ժամանակահատվածում հանդիսացել է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի գործադիր տնօրենի ավագ խորհրդական։ Վախթանգ Աբրահամյանը շուրջ երեք տասնամյակ իր մասնագիտական գործունեությունն է ծավալել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում՝ 2015թ.-ից զբաղեցնելով ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնը։

    Զբաղեցրած բոլոր պաշտոններում նա անմիջական ներդրում է ունեցել ֆինանսական շուկայի հիմնարար ենթակառուցվածքների զարգացման, համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման և ֆինանսական ծառայությունների հասանելիության բարելավման գործընթացներում։

  • Մհեր Գրիգորյան

    Մհեր Գրիգորյան

    Ֆինանսական տնօրեն

    Ծնվել է 1981թ․-ի հունիսի 11-ին

    Կրթություն

    2021թ․ | Գործարար կառավարում (MBA) | Հայաստանի ամերիկյան համալսարան
    2004-2006թթ. Մագիստրոս (Ֆինանսներ և վարկ) | Արցախի պետական համալսարան 
    1998-2002թթ․| Բակալավր (Տնտեսագետ) | Արցախի պետական համալսարան 

    Որակավորում

    2025թ․ | Օքսֆորդի ռազմավարական կառավարման գործադիր ծրագիր | Օքսֆորդի համալսարան
    2025թ․ | Թվային դարաշրջանում առաջնորդության ծրագիր | INSEAD, Սինգապուր (FMO –ի  հետ համագործակցությամբ)
    2024թ․ | Սերտիֆիկացված փորձագետ ռիսկերի կառավարման, կորպորատիվ կառավարման և համապատասխանության ոլորտում | Ֆրանկֆուրտի Ֆինանսների և Կառավարման Բիզնես Դպրոց

    Աշխատանքային գործունեություն

    2026թ․-ից մինչ օրս | Ֆինանսական տնօրեն, Վարչության անդամ | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ

    2021թ․ - 2026թ․ | Բանկի գործադիր տնօրենի տեղակալ | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
    2020թ․ - մինչ օրս | Բանկի վարչության անդամ | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
    2018թ․- 2021թ. | Ռիսկերի կառավարման վարչության պետ | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
    2014թ․- 2018թ. | Ռազմավարության և մեթոդաբանության վարչության պետ | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
    2008թ․- 2014թ. | Մասնաճյուղի կառավարիչ | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
    2007թ․- 2008թ. | Մասնաճյուղի կառավարիչ | Արդշինինվեստբանկ ՓԲԸ
    2006թ․- 2007թ. | Գործադիր տնօրեն | «Հուստի» Ապահովագրական ընկերություն ՓԲԸ
    2005թ․- 2006թ. | Գլխավոր հաշվապահ | «Հուստի» Ապահովագրական ընկերություն ՓԲԸ
    2004թ․- 2005թ. | Վարկային մասնագետ | Արդշինինվեստբանկ ՓԲԸ
    1998թ․ - 2002թ. | Առաջատար մասնագետ | ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն

    Ծառայություն

    2002-2004թթ․ | Ավագ | ՀՀ ԶՈՒ

    Դասավանդման փորձ

    2012թ․- 2020թ. | Դասընթացավար | Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթության ծրագիր

    Լեզուների իմացություն

    Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն

    Ամուսնական կարգավիճակ

    Ամուսնացած է, ունի 2 որդի

  • Լուսինե Ասլիբեկյան

    Լուսինե Ասլիբեկյան

    Մանրածախ բիզնեսի տնօրեն

    Ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ Հայաստանի բանկային համակարգում՝ մանրածախ բանկային բիզնեսի կառավարման, ռազմավարական զարգացման և թվայնացման ոլորտներում։

    Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «ՎՏԲ-Հայաստան Բանկում» և «Հայբիզնեսբանկում» (ներկայումս՝ ԱմիոԲանկ)՝ ղեկավարելով մանրածախ բիզնեսի զարգացումը, բանկային պրոդուկտների և ծառայությունների զարգացման, վաճառքի և սպասարկման ուղիների ընդլայնման, ինչպես նաև մասնաճյուղային ցանցի կառավարման և օպտիմալացման գործընթացները։

    Մասնագիտական փորձը ներառում է նաև միջազգային ֆինթեքի և ձեռնարկատիրության ոլորտները՝ թվային վարկավորման, վճարային էկոհամակարգերի և բիզնեսի զարգացման ուղղություններով։

    Ղեկավար գործունեությանը զուգահեռ ունի կորպորատիվ թրեյների բազմամյա փորձ՝ իրականացնելով արդյունավետ վաճառքների, հաճախորդների սպասարկման և հաճախորդների փորձի բարելավմանն ուղղված դասընթացներ։

    Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն՝ ֆինանսներ և վարկ մասնագիտացմամբ։

  • Արամ Պողոսյան

    Արամ Պողոսյան

    Ռիսկերի կառավարման տնօրեն

    Արամ Պողոսյանը ռիսկերի կառավարման ոլորտի բարձր օղակի ղեկավար է՝ բանկային և ֆինանսական ծառայությունների ավելի քան 18 տարվա փորձով։ Նրա մասնագիտական փորձը ներառում է ռիսկերի կառավարման համակարգը՝ ռազմավարական, ֆինանսական, գործառնական, համապատասխանության և հեղինակության ռիսկերի ոլորտներում։

    Արամ Պողոսյանը 2008-2024թթ.`16 տարուց ավելի աշխատել է HSBC խմբում, այդ թվում միջազգային նշանակումներով Միացյալ Թագավորությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Հունաստանում՝ տրանսֆորմացիայի, հաճախորդների փորձառության և պրոդուկտների կառավարման ոլորտներում։ Վերադառնալով HSBC Բանկ Հայաստան՝ միացել է ռիսկերի կառավարման դեպարտամենտին և զբաղեցրել ղեկավար պաշտոններ։

    Նշված ժամանակահատվածում նա ղեկավարել է ռիսկերի ռազմավարության և վերլուծությունների, անվտանգության և խարդախության ռիսկերի, մանրածախ բանկային գործունեության և հարստության կառավարման ռիսկերի, իսկ վերջին շրջանում՝ մեծածախ վարկային և շուկայական ռիսկերի ստորաբաժանումները։ 2015–2024թթ. զբաղեցրել է նաև ռիսկերի կառավարման գծով տնօրենի տեղակալի պաշտոնը։

    2024թ․ դեկտեմբերից մինչև 2025թ․ մայիսը զբաղեցրել է HSBC Բանկ Հայաստանի իրավահաջորդ Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ի Ռիսկերի և համապատասխանության գծով տնօրենի պաշտոնը։

    Մինչ ԱրարատԲանկին միանալը՝ աշխատել է որպես ռիսկերի կառավարման խորհրդատու՝ խորհրդատվություն տրամադրելով ֆինանսական հաստատություններին և ֆինտեխ ոլորտի նախագծերում։

    Նա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ստացել է «Տնտեսության կարգավորում» մասնագիտությամբ բակալավրի և «Բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճաններ։

    2009–2011 թթ. նրա մասնագիտական զարգացումը ներառում է նաև HSBC խմբի ղեկավարների վերապատրաստման ծրագիրը , ինչպես նաև մի շարք միջազգային ծրագրեր Միացյալ Թագավորությունում, Ֆրանսիայում, Մալթայում, Հունաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում՝ ֆինանսական և գործառնական ռիսկերի կառավարման, առաջնորդության, ինֆորմացիոն անվտանգության և ֆինանսական նորարարությունների թեմաներով։

    2026 թվականի հուլիսին նշանակվել է ԱրարատԲանկի ռիսկերի կառավարման գծով գլխավոր տնօրեն։

  • Հայկ Բոյաջյան

    Հայկ Բոյաջյան

    Ներդրումային բիզնեսի տնօրեն

    Ծնվել է 1979թ․ Երևանում

    Կրթություն

    2002-2004թթ.| Մագիստրոս (Կառավարում) | Երևանի պետական համալսարան 
    1996-2000թթ․| Բակալավր (Տնտեսագետ) | Երևանի պետական համալսարան 

    Աշխատանքային գործունեություն

    2026թ․ սեպտեմբեր - մինչ օրս | Բանկի Ներդրումային բիզնեսի տնօրեն | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
    2006թ․ - 2026թ․ օգոստոս | զբաղեցրել է տարբեր պաշտոններ, Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրենի տեղակալ | ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ
    2005թ․- 2006թ. | տնտեսագետ| ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ ՓԲԸ
    2005թ․ հունիս- 2005թ օգոստոս. | Ռեեստրի բաժնի մասնագետ| Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա

    Ծառայություն

    2000-2002թթ․ պարտադիր զինվորական ծառայություն, ՀՀ ԶՈՒ

    Լեզուների իմացություն

    Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն

    Ամուսնական կարգավիճակԱմուսնացած է, ունի 4 երեխա

  • Արմեն Շիրինյան

    Արմեն Շիրինյան

    Ֆինանսական տնօրենի տեղակալ, Գլխավոր հաշվապահ

    Կրթություն և մասնագիտական որակավորումներ

    ACCA-ի անդամ (AB, MA, FA, LW, PM, TX, FR, AA, FM, SBR, SBL, AAA, AFM) | Դեկտեմբեր 2016թ. - 2023թ.

    Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ (CAAA)

    Աուդիտորի և հաշվապահի որակավորում | Դեկտեմբեր 2023թ.

    Երևանի պետական համալսարան

    Մագիստրոսի աստիճան՝ «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» մասնագիտությամբ | 2012-2014թթ.

    Տնտեսագիտության բակալավրի աստիճան | 2008-2012թթ.

    Մասնագիտական հավաստագրեր և վերապատրաստումներ

    • IAB բիզնեսի միջազգային ակադեմիա (IAB International Academy of Business) | «Ֆինանսական հաշվառման հիմունքներ» դասընթաց | 2015 - 2016
    • Տնտեսագիտության միջազգային դպրոց (ISET), Թբիլիսիի պետական համալսարան | Տնտեսական տեսության հավաստագրման ծրագիր | Ապրիլ-մայիս 2012թ.
    • ՖՀՄՍ հիմնադրամի տարեկան համաժողով (IFRS Foundation Annual Conference) | Լոնդոն, Միացյալ Թագավորություն | Հունիս 2023թ.

    Աշխատանքային գործունեություն

    Օգոստոս 2026թ.-ից մինչ օրս - ԱրարատԲանկ ԲԲԸ, Ֆինանսական տնօրենի տեղակալ / Գլխավոր հաշվապահ | Վարչության անդամ 

    Օգոստոս 2024թ. - հունիս 2026թ. - Fastex ընկերությունների խումբ, Ֆինանսական տնօրեն

    Նոյեմբեր 2023թ. - օգոստոս 2024թ. - «Ամերիաբանկ» ՓԲԸ, Ֆինանսական ծառայությունների ոլորտ

    Նոյեմբեր 2021թ. - նոյեմբեր 2023թ. - «Ամերիաբանկ» ՓԲԸ, ՖՀՄՍ-ի գծով ղեկավար

    Դեկտեմբեր 2020թ. - նոյեմբեր 2021թ. - «Դելոյթ Արմենիա» ՓԲԸ, Աուդիտի ղեկավար

    Սեպտեմբեր 2018թ. - դեկտեմբեր 2020թ. - «Դելոյթ Արմենիա» ՓԲԸ, Ավագ աուդիտոր

    Սեպտեմբեր 2015թ. - սեպտեմբեր 2018թ. - «Դելոյթ Արմենիա» ՓԲԸ, Աուդիտորի օգնական

    Միջազգային փորձ

    • Deloitte LLP, Լոնդոն, Միացյալ Թագավորություն

    Մենեջերի օգնական, TP ICAP (միջազգային ֆինանսական բրոքեր) | Հունվար 2020թ. - մարտ 2020թ.

    • Deloitte & Touche USC, Կիև, Ուկրաինա

    Ավագ աուդիտոր, Piraeus Bank, Agroprosperis Bank | 2019թ.

    • Deloitte & Touche CIS, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն

    Աուդիտորի օգնական (պատասխանատու աուդիտոր), MTS Bank, Ikano Bank և Ikano Finance | 2018թ.

    Deloitte & Touche USC, Կիև, Ուկրաինա

    Աուդիտորի օգնական (պատասխանատու աուդիտոր), DV Bank, Louis Dreyfus Company | 2016-2017թթ.

     

  • Կարեն Սարգսյան

    Կարեն Սարգսյան

    Կորպորատիվ բիզնեսի տնօրեն

    Ծնվել է Երևանում՝ 1968թ.-ի ապրիլի 6-ին: 


    1991թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
    1991-1993թ.թ.-ին աշխատել է «Տիրա» առևտրային ձեռնարկությունում:
    1994-1998 թ.թ.-ին եղել է Ժողտնտեսության ինստիտուտի «Ֆինանսներ և վարկ» ամբիոնի ասպիրանտ:
    1994-2004 թ.թ.-ին աշխատել է «Արդշինբանկ» ԲԲԸ-ում որպես բաժնի պետ, ապա վարչության պետ:
    2004-2006 թ.թ.-ին աշխատել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ:
    2006թ.-ի փետրվարից մինչև 2016թ.-ի դեկտեմբեր աշխատել է որպես «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ վարչության նախագահ:
    2017թ.-ի փետրվարի 24-ից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալ։ 

    2019թ․ նոյեմբերի 1-ից- 2020թ․ փետրվարի 23-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ 

    2020թ․փետրվարի 24-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի առաջին տեղակալ։ 

    2026թ․ սեպտեմբերից հանդիսանում է ԱրարատԲանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն, վարչության անդամ է։


    Ամուսնացած է, ունի երկու երեխա:

  • Եղիշե Ստեփանյան

    Եղիշե Ստեփանյան

    Գործառնական տնօրեն

    Եղիշե Ստեփանյանը ծնվել է 1977թ. սեպտեմբերի 4-ին։

    1999թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով կառավարման և տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։

    Ունի ֆինանսաբանկային համակարգում և բիզնեսի կառավարման ոլորտում ավելի քան 20 տարվա մասնագիտական և ղեկավար փորձ։

    Մասնագիտական գործունեությունը սկսել է պետական կառավարման համակարգում՝ ՀՀ բնապահպանության նախարարության գործակալությունում։ Ունի քաղաքացիական ծառայության դասային աստիճան։

    2005–2016թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով վարկավորման, պորտֆելի կառավարման և ներքին աուդիտի ոլորտների մի շարք ղեկավար պաշտոններ։

    2016–2025թթ. «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունում զբաղեցրել է ներքին աուդիտի ղեկավարի, ֆինանսական տնօրենի և ռիսկերի կառավարման տնօրենի պաշտոնները։

    2022–2026թթ. ղեկավարել է Արաբական Միացյալ Էմիրություններում գործող մի շարք ընկերություններ՝ դրանց գործունեության մեկնարկից ի վեր, ապահովելով կազմակերպությունների կայացումը, ռազմավարական զարգացումը և գործառնական կառավարումը։ Միաժամանակ իրականացրել է Fastex Exchange ընկերության գործառնական կառավարումը։

    2026թ. օգոստոսից զբաղեցնում է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ գործառնական տնօրենի պաշտոնը և հանդիսանում է Վարչության անդամ։

    Մասնագիտացած է բանկային գործառնությունների, կորպորատիվ կառավարման, ֆինանսական ենթակառուցվածքների, ռիսկերի կառավարման և թվային ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտներում։

    Ամուսնացած է, ունի երեք երեխա։

  • Կարեն Հակոբյան

    Կարեն Հակոբյան

    Իրավաբանական տնօրենի ժ/պ

    Ծնվել է 1984 թվականի օգոստոսի 04-ին, ք. Երևանում:

    Ավարտել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամի իրավագիտության ֆակուլտետը:

    2006թ. մարտից մինչև հունիս և 2008թ. հունիսից մինչև 2010թ. դեկտեմբեր աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում:

    2010թ. դեկտեմբերից մինչև 2011թ. հոկտեմբեր աշխատել է որպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի խորհրդական:

    2011թ. հոկտեմբերից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ իրավաբանական վարչության պետ, 2026թ․-ից իրավաբանական տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է։

    2015թ. մարտից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության անդամ:

    Ամուսնացած է: 

  • Արթուր Հանյան

    Արթուր Հանյան

    Տեխնոլոգիաների տնօրեն

    Ծնվել է 1984թ․-ի սեպտեմբերի 22-ին, ք.Երևանում

    Կրթություն

    • 2004թ․, Երևանի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ, բակալավր
    • 2014թ․, Երևանի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ, Մագիստրոս
    • 2023թ․, Հայաստանի ամերիկյան համալսարան, Graduate Executive Certificate in Management
    • 2024թ․, The Fletcher School аt Tufts University, Public policy and public administration

    Աշխատանքային գործունեություն

    • 2007թ․ - 2016թ․, ՀՀ Կենտրոնական բանկ, Ֆինանսական վերահսկողության վարչություն, Բանկերի վերահսկողության բաժին, Վերահսկող
    • 2015թ․ - 2016թ․, ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (U.S. Securities and Exchange Commision), Համապատասխանության, ստուգումների և քննությունների գրասենյակ, Գործուղված մասնագետ
    • 2016թ․ - 2018թ․, ՀՀ Կենտրոնական բանկ, Ֆինանսական վերահսկողության վարչություն, Արտարժույթային գործառնությունների վերահսկողության բաժին, Բաժնի պետ
    • 2018թ․ - 2020թ․, ՀՀ Կենտրոնական բանկ, Ֆինանսական վերահսկողության վարչություն, ՏՏ և վճարահաշվարկային կազմակերպությունների վերահսկողության բաժին, Բաժնի պետ
    • 2020թ․ - 2024թ․, ՀՀ Կենտրոնական բանկ, ՏՏ վարչության պետի տեղակալ
    • 2024թ․ - 2025թ․, ՀՀ Կենտրոնական բանկ, ՏՏ վարչության պետ
    • 2025թ․ - 2026թ․ ԱրարատԲանկ ԲԲԸ Ներքին աուդիտի ղեկավար,
    • 2026թ․-ից առ այսօր - ԱրարատԲանկ ԲԲԸ Տեխնոլոգիաների տնօրեն, Վարչության անդամ 

    «ԷԿԵՆԳ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի անդամ։

    Ամուսնացած է, ունի երկու որդի:

Էջը թարմացվել է` 13.11.2026 | 10:27

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: