Մեր ղեկավարները
-
Գրիգոր Հովհաննիսյան
Խորհրդի նախագահ
Գրիգոր Հովհաննիսյան
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Խորհրդի նախագահ |
Գրիգոր Հովհաննիսյանը 2020 թվականի մայիսից զբաղեցնում է ԱրարատԲանկ ԲԲԸ-ի Խորհրդի նախագահի պաշտոնը։ Բարձրակարգ դիվանագետ, միջազգային ղեկավարման և կորպորատիվ կառավարման փորձառու մասնագետ՝ Գրիգոր Հովհաննիսյանն ավելի քան երեք տասնամյակ գործունեություն է ծավալել ռազմավարական կառավարման, միջազգային բանակցությունների, պետական և միջազգային կառույցների կառավարման ու ճգնաժամերի կարգավորման ոլորտներում։
Որպես Խորհրդի նախագահ՝ Գրիգոր Հովհաննիսյանը ղեկավարում է Բանկի վերահսկող մարմնի աշխատանքը՝ ապահովելով կորպորատիվ կառավարման արդյունավետությունը, ռազմավարական վերահսկողությունը, ռիսկերի խոհեմ կառավարումն ու երկարաժամկետ կայուն զարգացումը։ Նա նաև նախագահում է Խորհրդի Կորպորատիվ կառավարման հանձնաժողովը և անդամակցում Աուդիտի և Ռիսկերի կառավարման հանձնաժողովներին։
Մինչ ԱրարատԲանկին միանալը Գրիգոր Հովհաննիսյանը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի պետական համակարգում, այդ թվում՝ եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (2018–2020 թթ.) և ԱՄՆ-ում (2016–2018 թթ.), Մեքսիկայում (2013–2016 թթ.), ինչպես նաև Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մի շարք երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Ավելի վաղ նա զբաղեցրել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնը։
Միջազգային ասպարեզում Գրիգոր Հովհաննիսյանն ավելի քան տասը տարի գործունեություն է ծավալել Միավորված ազգերի կազմակերպությունում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ խորհրդատվության, համակարգման և ճգնաժամերի կառավարման ոլորտներում։ ՄԱԿ-ում նրա աշխատանքային առաքելություններն ընդգրկել են Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Աֆրիկայի և Աֆրիկյան Մեծ լճերի տարածաշրջանները` ներառելով քաղաքական բարդ բանակցություններ, հումանիտար արտակարգ իրավիճակների կառավարում, միջազգային կառույցների միջև համագործակցության համակարգում և աշխատանք բարդ և անկայուն պայմաններում։
Գրիգոր Հովհաննիսյանը մագիստրոսի աստիճան է ստացել Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ մասնագիտանալով միջազգային ֆինանսների, տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտներում։ Մասնագիտական կրթություն է ստացել նաև Հարվարդի բիզնես դպրոցում և Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոցում` կորպորատիվ կառավարման և ռիսկերի կառավարման ուղղություններով։ Նրա կրթական ուղին ներառում է նաև ուսումը Բեյրութի Հայկազյան համալսարանում և Երևանի պետական համալսարանում։
Գրիգոր Հովհաննիսյանն ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներին։
-
Նարեկ Բեգլարյան
Խորհրդի անդամ
Խորհրդին կից Նշանակումների և վարձատրության հանձնաժողովի նախագահ, Խորհրդին կից Թվային վերափոխման հանձնաժողովի անդամ, Խորհրդին կից Բանկային ռիսկերի կառավարման հանձնաժողովի անդամ:
Ծնվել է 1982թ. օգոստոսի 24-ին, Հայաստանի Հանրապետությունում
Կրթություն
- 2006-2009 թթ. | Հանրային կառավարման մագիստրոս | ՀՀ պետական կառավարման ակադեմիա
- 1999-2004թթ | Համաշխարհային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագետ | Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ
Ծառայություն
- 2004-2006թթ| ՀՀ ԶՈՒ Լեյտենանտ
Աշխատանքային գործունեություն
- 2023թ-մինչ օրս | Գլխավոր տնօրեն | ՀԻՄՔ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
- 2020 թ-մինչ օրս | Գործադիր տնօրեն | ԲԻԲԻ ԿԱՊԻՏԱԼ ՍՊԸ
- 2018 թ-մինչ օրս | Խորհրդի անդամ | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
- 2009-2022 թթ | Վարչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ | Ֆլեշ թրեյդ ՍՊԸ
- 2007-2021 թթ | Գործադիր տնօրեն | Ֆլեշ տուր ՍՊԸ
- 2000-2004 թթ | Տարածաշրջանային մասնաճյուղի զարգացման գծով փոխտնօրեն | Արզնի թռչնաբուծական ֆաբրիկա
Լեզուների իմացություն
- Հայերեն - ազատ տիրապետում
- Անգլերեն - միջին տիրապետում
- Ռուսերեն - միջին տիրապետում
Պարգևներ և մրցանակներ
- 2011 թ | Marketing 3.0 Values-driven marketing սեմինարի մասնակցություն | պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի կողմից կազմակերպված
Ամուսնական կարգավիճակ
- Ամուսնացած է, ունի 4 երեխա
-
Կարեն Բաբաջանյան
Խորհրդի անդամ
Խորհրդին կից Նշանակումների և վարձատրության հանձնաժողովի անդամ:
Աշխատանքային փորձ
2024թ.-ից առ այսօր՝ Ջինջ ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն
2020թ․ ապրիլ ամսից՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խորհրդի անդամ
2014-2024՝ Braind ընկերության համահիմնադիր և բրենդինգի տնօրեն
2012-2014 թ․՝ աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և կարիերայի կենտրոնում որպես բաժնի ղեկավար
2010-2017թ․՝ աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնում որպես դասախոս
2008-2009 թ․՝ մասնակցել է AC Nielsen միջազգային մարքեթինգային հետազոտական կազմակերպության ծրագրերին
2007-2007 թ․՝ Աշխատել է «Անտարես» Հոլդինգում որպես բրենդինգի մասնագետ
Ֆորմալ կրթություն
2002 ից – 2007 թ․՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան․ Մարքեթինգի և բիզնես կառավարման ֆակուլտետ
2007 ից - 2010 թ․՝ սովորել է նույն բուհ-ի Մակրոտնտեսագիտության ամբիոնի ասպիրանտուրայում
2010 թ․՝ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է, ունի 2 դուստր
-
Արմեն Հարությունյան
Խորհրդի անդամ
Խորհրդին կից Թվային վերափոխման հանձնաժողովի նախագահ, Խորհրդին կից Նշանակումների և վարձատրության հանձնաժողովի անդամ, Խորհրդին կից Կորպորատիվ կառավարման հանձնաժողովի անդամ, Խորհրդին կից Աուդիտի հանձնաժողովի անդամ:
Ծնվել է 1981թ. սեպտեմբերի 09-ին, Հայաստանի Հանրապետությունում։
Կրթություն
- 2010-2012 թթ. | Միջազգային տնտեսական զարգացման մագիստրոս | Բրիստոլի համալսարան
- 2006-2009 թթ. | Հանրային կառավարման մագիստրոս | ՀՀ պետական կառավարման ակադեմիա
- 2000-2002 թթ. | «ֆինանսներ և կառավարում» | Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի և Տեխասի «Էյ ընդ Էմ» համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (ԱՈւԿ)
Աշխատանքային գործունեություն
- Խորհրդի անդամ | Ֆինանսական Տեխնոլոգիաների Գլոբալ Ինստիտուտ (Global FinTech Institute) 11.2020 – մինչ օրս
- Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն | Եվրասիական տնտեսական հանձնաժողով 01.2021 – մինչ օրս
- Բլոկչեյնի և ֆինանսական տեխնոլոգիաների գիտական խորհրդի անդամ | Սինգապուրի Հասարակական Գիտությունների Համալսարան (Singapore University of Social Sciences (SUSS)) 10.2020 – մինչ օրս
- Տնօրենի գլխավոր խորհրդական | Սինգապուրի Տեխնոլոգիաների, նորարարության և կայուն զարգացման գլոբալ կենտրոն (Global Center for Technology, Innovation and Sustainable Development in Singapore) 12.2019 – 01.2020
- Աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, Համագործակցության և միջազգային ֆինանսների գծով փորձագետ | Միավորված ազգերի կազմակերպություն 04.2019 – 12.2019
- Հոգաբարձուների խորհրդի նախագահ | Հայաստանի ազգային ագրարային համալսարան 08.2018 – 08.2021
- Վարքագծային տնտեսագետ | Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր (UNDP) 11.2018 – 03.2019
- Ավագ տնտեսագետ, խմբի ղեկավար | Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր (UNDP) 08.2018 – 11.2018
- Նախարարի տեղակալ | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 10.2013 – 08.2018
- Նախարարի խորհրդական | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 10.2012 – 10.2013
- Մարկետինգի և միջազգային կապերի բաժնի պետ | Հայկական բերքի առաջմղման կենտրոն 11.2011 – 08.2012
- Տնտեսագետ՝ մարքեթինգի հարցերով խորհրդատու | Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը (CARD) 08.2005 – 08.2010
- Ախալքալաքի մասնաճյուղի համակարգող | ԱՄՆ Գյուղդեպարտամենտի և Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի գյուղատնտեսության զարգացման ծրագիր 01.2010 – 08.2010
- Բիզնես պլանների մշակման և ֆինանսների խորհդական |Մարկետինգի աջակցության ծրագիր (USDA MAP) 03.2004 – 08.2004
Դասավանդման փորձ
- Դասախոս | Վարքագծային տնտեսագիտություն | Executive MBA ԵՊԲՀ-ում | 01.2017 – 01.2019
- Դասախոս | Հայաստանի ամերիկյան համալսարան, ՀԱՀ | 08.2016 – 12.2017
- Դասախոս | Նախագծերի Կառավարում | ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն | 09.2016 – 03.2018
Վերապատրաստում
- Սթենֆորդի համալսարան, Innovation and Leadership in an Era of Change and Uncertainty, 2018 թ.
- Ֆինլանդիայի նորարարական հիմնադրամ Sitra, Impact Investment, 2018 թ.
- Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոց, Cutting Edge Development, Կրթական ծրագիր ղեկավարների համար, 2016 թ.
- Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարություն; HLP Personalities of Future, 2015 թ.
- Լոնդոնի հանրային կապերի դպրոց, Integrated Approach on Public Relations, դիպլոմային աշխատանք, 2009 թ.
- Կալիֆորնիայի համալսարան Դևիսում, OIV Marketing Course, 2008 թ.
Լեզուների իմացություն
- Հայերեն, անգլերեն, ռուսերեն – ազատ տիրապետում
Պարգևներ և մրցանակներ
- Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ), «Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում ներդրման համար» շքանշան
- Համաշխարհային բանկի և Ճապոնիայի կառավարության կրթաթոշակային ծրագիր (JJWSP)
- ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն, Արդյունավետ համագործակցության հուշամեդալ
- ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալ՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար»
- ՀՀ վարչապետի ֆուտբոլի գավաթի լավագույն պաշտպանի հուշանվեր
Ամուսնական կարգավիճակ
- Ամուսնացած չէ
-
Արմեն Այվազյան
Խորհրդի անդամ
Ծնվել է 1975թ․-ի հուլիսի 29-ին, Մոսկվայում։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1997թ․-ին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ատոմային էներգետիկա ֆակուլտետը, բակալավրի աստիճան
2004թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը, մագիստրոսի աստիճան
2014 թվականին ավարտել է Չիկագոյի համալսարանի Բիզնեսի կառավարում ֆակուլտետը (MBA):
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2005թ․ հունիս – 2017թ․ օգոստոս աշխատել է Վիվա Արմենիա ՓԲԸ-ում որպես Մարքեթինգի և հաղորդակցության վարչության պետ
2017թ․ սեպտեմբեր - 2024թ հոկտեմբեր աշխատել է Վոլո ՍՊԸ որպես Ռազմավարական զարգացման գծով խորհրդական
2022թ․-ի հոկտեմբերից մինչ օրս աշխատում է Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես հրավիրված դասախոս
2026թ․-ի հոկտեմբերից ընտրվել է որպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Խորհրդի անդամ։
Ամուսնացած է, ունի 3 երեխա։
-
Արա Չալաբյան
Խորհրդի անդամ
Խորհրդին կից Աուդիտի հանձնաժողովի նախագահ:
Ծնվել է 1975թ. դեկտեմբերի 28-ին
Կրթություն
- 2012թ․ | Նյու-Յորքի Քոլամբիա համալսարանի բիզնես դպրոց, ղեկավարների առաջնորդման ծրագիր
- 2004թ․ | Բոստոնի Թաֆթս համալսարանի Ֆլետչեր դպրոց, հատուկ 6 ամսյա տնտեսագիտական ծրագիր
- 2000-2001թթ. | Գործարար կառավարում (MBA), Հայաստանի ամերիկյան համալսարան
- 1992-1997թթ․| Տնտեսագիտական ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան
Որակավորում և անդամակցություն
- 2014թ․ | Տեղեկատվական համակարգերի աուդիտի և հսկողության ասոցիացիա (ISACA), որակավորում՝ CRISC (2014թ․)
- 2006թ․ | Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիա (ACCA), որակավորում՝ ACCA (2006թ․)
- 2001թ․ | Ներքին աուդիտորների ինստիտուտ (IIA), որակավորում՝ CIA (2014թ․), CRMA (2013թ․)
Աշխատանքային գործունեություն
- 2012-2021, 2023թ․ - մինչ օրս | Նախագահ | Ներքին աուդիտորների ինստիտուտ Հայաստան ՀԿ
- 2022թ․ - 2024թ. - | ֆինանսական, ներդրումային և կառավարչական հարցերով խորհրդատու | «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ
- 2022թ․ - 2025թ. - ֆինանսական, ներդրումային և կառավարչական հարցերով խորհրդատու «ՍՎ և ԳԱ» ՍՊԸ
- 2020-2022 թթ․ |Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն/գործադիր կոմիտեի անդամ | ՀՀ կենտրոնական բանկ
- 2010 -2020 թթ. | Գլխավոր աուդիտոր/Ներքին աուդիտի վարչության պետ | ՀՀ կենտրոնական բանկ
- 2022թ․-ից հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետ
- Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998թ․ Կենտրոնական բանկում, աշխատել է առևտրային բանկում, հանքարդյունաբերական ընկերությունում և բազմապրոֆիլ հոլդինգում որպես՝ բանկային վերահսկող, ներքին աուդիտոր, ռիսկերի կառավարիչ, վարկային մասնագետ, վարկային բաժնի պետ, կորպորատիվ ֆինանսների դեպարտամենտի տնօրեն/տնօրինության անդամ, ֆինանսական տնօրեն, գործադիր տնօրեն, գլխավոր աուդիտոր/ներքին աուդիտի վարչության պետ, կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն/գործադիր կոմիտեի անդամ
Հասարակական գործունեություն
- ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի կոմիտեի անդամ 2017-2018թթ․
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքին աուդիտի կոմիտեի անդամ 2018թթ․
- Ներքին աուդիտորների ինստիտուտի (Ֆլորիդա) կոմիտեների անդամ 2015-2020թթ․
- Դիլիջանի կենտրոնական դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ 2014-2017թթ․
Ծառայություն
- 1997-1998թթ․ | ՀՀ ԶՈՒ ավագ սերժանտ
Դասավանդման փորձ
- 2012 - մինչ օրս | Հայաստանի ամերիկյան համալսարան՝ ֆինանսներ և աուդիտ, 4 առարկա
- 2012 - 2019թթ․ | Ագրոբիզնեսի դասավանդման կենտրոն՝ ֆինանսներ, 3 առարկա
- 2020 - մինչ օրս | ՆԱԻ-Հայաստան, CIA որակավորման վերապատրաստումներ և ներքին աուդիտի հիմունքներ
- 2004 - 2010թթ․ | Այ-Էյ-Բի կենտրոն – ACCA որակավորման վերապատրաստումներ՝ 3 առարկա
Հրապարակումներ
- Ներքին աուդիտի թեմայով հոդվածներ (2024)
- Ի՞նչ է ներքին աուդիտը
- Արտաքին և ներքին աուդիտի տարբերությունները
- Ի՞նչ է իրենից ներկայացնում Աուդիտի կոմիտեն
- Երեք գծերի պաշտպանությունը
- Էթիկա և պրոֆեսիոնալիզմ
- «Հանրային հատվածի ներքին աուդիտի մարտահրավերները» - ՆԱԻ Հայաստան (2019)
- «Elevating Team Performance» – հոդվածը հրապարակվել է Internal Auditor և «Внутренний Аудитор» պարբերականներում (2018)
- Հոդվածների շարք՝ www.banks.am և «Внутренний Аудитор» (2017)
- Արդյո՞ք ղեկավարը միշտ ճիշտ է
- Մշակութային կաղապարներ - ղեկավարի վախերը
- «Հասարակ մահկանացուի» արդարացումները
Մրցանակներ
- 2019թ․ | John B. Thurston Outstanding Contributor 2019, Internal Auditor Magazine
- 2018թ․ | Հայաստանի ամերիկյան համալսարան՝ Դասավանդման գերազանցության մրցանակ
- 2016թ․ | Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն՝ Դասավանդման գերազանցության մրցանակ
- 2015թ․ | CIA (որակավորված ներքին աուդիտորի) գերազանցության վկայական 2014 աշխարհի լավագույն 10 արդյունքի համար
Լեզուների իմացություն
- Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
Ամուսնական կարգավիճակ
- Ամուսնացած է, ունի 4 դուստր
...
...
Էջը թարմացվել է` 11.11.2026 | 06:45
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: