Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 10 մլն $ է ներգրավվել FMO-ից
Կիսվել`
27.04.2018

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 10 մլն $ է ներգրավվել FMO-ից


ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. 

Նիդերլանդական զարգացման բանկը (FMO) 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ` ՓՄՁ ոլորտի զարգացման և էներգախնայող կամ այսպես կոչված «կանաչ» բիզնես ծրագրերի  վարկավորման նպատակով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։ 

Համագործակցության հերթական ծրագրի շրջանակում, միկրո բիզնեսին վարկերը տրամադրվելու են մինչև 10 000 ԱՄՆ դոլարի, իսկ ՓՄՁ ոլորտին՝  առավելագույնը 1 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում:  Վարկավորումը կիրականացվի 5 տարի մարման ժամկետով: 

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի և Նիդերլանդական զարգացման բանկի միջև ստորագրված պայմանագրով ներգրավված միջոցները ոչ միայն թույլ կտան մեր երկրում ընդլայնել ֆինանսների հասանելիությունը, այլև կնպաստեն ՓՄՁ ոլորտի մրցունակության բարձրացմանը՝ հատկապես, որ  այն ունի նաև էներգախնայող վարկավորման բաղադրիչ», – նշվում է հաղորդագրության մեջ։

 

http://www.armbanks.am/hy/2020/02/14/127011/

 

Էջը թարմացվել է` 24.08.2021 | 15:56

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: