header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Հատուկ առաջարկներ մեր Visa քարտապանների համար
09.02.2023 - 30.11.2026
Կիսվել`

Հատուկ առաջարկներ մեր Visa քարտապանների համար


Visa Destinations. հատուկ առաջարկներ ԱրարատԲանկի Visa քարտապանների համար

միայն ԱրարատԲանկի Visa Infinte քարտապանների համար

  • Ստացե՛ք 15% զեղչ The Okura Cruise-ի սեզոնային Kaiseki և Teppanyaki ուտեստների համար: 2026 թվականին առաջարկը չի գործում հետևյալ օրերին՝ ապրիլի 13–16-ը, օգոստոսի 12-ը, նոյեմբերի 25-ը, դեկտեմբերի 5-ը, 24–25-ը և 31-ը։
  • Ամրագրե՛ք բարձրակարգ ընթրիք Apsara Cruise-ում և օգտվեք հատուկ առաջարկներից՝ բացահայտելով Բանգկոկը և վայելելով Չաո Փրայա գետի տեսարանները, թաիլանդական մշակույթն ու բարձրակարգ խոհանոցը։ 4 և ավել անձի համար ընթրիք-նավարկություն ամրագրելիս կստանաք նշված գինու տեսականուց մեկ շիշ՝ որպես հյուրասիրություն։

  • Suvarnabhumi Airport ժամանելիս օգտվեք PrimeX-ի անվճար fast-track ծառայությունից Visa-ի հետ։ Յուրաքանչյուր համապատասխան Visa քարտապան կարող է մեկ անգամ անվճար օգտվել fast-track ծառայությունից։ Ուղեկիցները կարող են օգտվել ծառայությունից զեղչով՝ վճարելով իրենց ծառայության համար Visa քարտով։

ԱրարատԲանկի Visa Infinite Visa Gold, Visa Classic* քարտապանների համար

  • Ամրագրեք TAGTHAi թվային անցագրեր, տոմսեր և էքսկուրսիաներ TAGTHAi կայքի կամ հավելվածի միջոցով և ստացեք 20% զեղչ։

  • Օգտագործեք Visa պրոմոկոդը և ստացեք 5% զեղչ Rajadamnern Stadium-ում Մուայ թայի տոմսերի համար։
  • Ստացեք զեղչ Bangkok Airways-ի միակողմանի կամ երկկողմանի ավիատոմսերի համար՝ դեպի Թաիլանդ նշված ուղղություններով։

  • Visa-ի հատուկ պրոմոկոդով ստացեք 30% զեղչ (առավելագույնը՝ ฿80) Թաիլանդում յուրաքանչյուր ուղևորության համար։ Առաջարկից կարելի է օգտվել առավելագույնը 3 ուղևորության համար՝ JustGrab, GrabCar, GrabCar Premium,
    GrabSUV և GrabVan ծառայություններով՝ դրանց սպասարկման տարածքներում։

  • Ճամփորդեք Թաիլանդում առանց ուղեբեռի մասին անհանգստանալու AIRPORTELs-ի միջոցով։ Կարող եք նույն օրվա ընթացքում անվճար առաքել մեկ ուղեբեռ՝ օդանավակայանից Ձեր հյուրանոց կամ AIRPORTELs-ի
    սպասարկման կետից օդանավակայան։

  • Անցեք Suvarnabhumi Airport-ի անհրաժեշտ ընթացակարգերն արագ և առանց սպասելու՝ օգտվելով Primex-ի պրեմիում կոնսիերժ ծառայությունների հատուկ գներից։ Visa քարտապանները նշված ծառայությունների փաթեթների համար ստանում են ฿300 զեղչ։ 

  • The Westin Grande Sukhumvit հյուրանոցում հանգստյան օրերին ամրագրեք առնվազն 2 գիշեր և օգտվեք Visa քարտապանների համար նախատեսված հատուկ առավելություններից։ 

  • Ամրագրեք առնվազն 2 գիշեր Novotel Hotel-ում և ստացեք անվճար տեղափոխում ու ըմպելիքներ։

  • Ամրագրեք առնվազն 2 գիշեր Pullman Hotel G-ում և ստացեք անվճար տեղափոխում ու նախաճաշ։

  • Ամրագրեք առնվազն 2 գիշեր Hyatt Regency Bangkok Sukhumvit հյուրանոցում և ստացեք անվճար տեղափոխում ու ըմպելիքներ։

  • Ստացեք հատուկ առավելություններ Health Land-ում՝ Visa-ի հատուկ վաուչերով։ Թաիլանդական խնամքի ծառայությունների համար առնվազն ฿2,000 ծախսելու դեպքում ստացեք ฿200 զեղչ։

  • Վայելեք Ձեր լիարժեք հանգիստը Spa Cenvaree-ում՝ Centara Hotels & Resorts-ի բարձրակարգ սպա կենտրոնում։ Visa-ի հատուկ վաուչերով ստացեք 25% զեղչ սպա մենյուում ներկայացված բոլոր խնամքի ծառայությունների համար։

  • Կատարեք ավելի շահավետ գնումներ King Power Duty Free-ում։ Առնվազն ฿5,000-ի գնում կատարելիս ստացեք ฿500 զեղչ։

  • Դարձրեք Ձեր գնումներն ավելի շահավետ Central Department Stores-ում։ Մեկ կտրոնով առնվազն ฿4,000-ի գնում կատարելիս ստացեք ฿200-ի նվեր վաուչեր, իսկ առնվազն ฿20,000-ի գնում կատարելիս՝ ฿1,600-ի վաուչեր հաջորդ գնումների համար։Կատարեք առնվազն ฿4,000-ի գնում Siam-ում և ստացեք ฿200 արժողությամբ Siam նվեր քարտ։

  • Siam Paragon-ում, Siam Center-ում կամ Siam Discoveryում մեկ կտրոնով առնվազն ฿4,000-ի գնում և ստացեք ฿200 արժողությամբ SIAM նվեր քարտ։
  • Կատարեք առնվազն ฿25,000-ի գնում Emporium և EmQuartier-ում և ստացեք ฿1,000 արժողությամբ M Cash բոնուս։ Առաջարկը գործում է Թաիլանդի նշված օդանավակայաններում, այդ թվում՝ Suvarnabhumi, Don Mueang, Phuket և Chiang Mai օդանավակայաններում։

Պայմանների, բացառությունների և մանրամասների համար այցելե՛ք Visa Destinations կայքէջը։ Առաջարկները վավեր են մինչև 31/12/2026։ (* - ներառում է Visa Traditional և Traditional Rewards)

STUDIO Visa Gold, Visa Platinum, Visa Signature ևVisa Infinite քարտապանները կարող են օգտվել 15% զեղչից Onyx Reshape Studio-ում և Milana Spa Center-ում բոլոր ծառայությունների համար։ Առաջարկը գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Հատուկ առաջարկներ Visa պրեմիում քարտապանների համար

Հյուրանոցներ Վրաստանում

20% զեղչ Litz Resort-ում Visa պրեմիում քարտապանների համար սենյակների ամրագրման և մերսման ծառայությունների համար

15% զեղչ Horizons Bakurtsikhe-ում սենյակների ամրագրման համար

10% զեղչ՝ 1-2 գիշեր, և 15% զեղչ՝ 3 և ավելի գիշեր Chalet Mestia-ում մնալու դեպքում 

20% զեղչ սենյակների ամրագրման և10% զեղչ՝ սպա ծառայությունների համար Crowne Plaza-ում 

20% զեղչ՝ սենյակների ամրագրման և գինու համտեսի համար Chateau Artwine-ում

20% զեղչ Unfound Door-ում

10% զեղչ ROOMS Tbilisi-ի յուրահատուկ ոճն ու մթնոլորտը

10% զեղչ Stamba Hotel-ում

25% զեղչ Silk Hospitality-ի հեղինակավոր հյուրանոցներից մեկում 

Ռեստորաններ և սրճարաններ Վրաստանում

10% զեղչ Shavi Lomi-ում, Ninia’s Garden-ում, Café Leila-ում, Cafe Gabriadze-ում

 

Գնումներ Վրաստանում

10% զեղչ Gabriadze Shop-ում, IERI Store-ում, Ponte Vecchio-ում, L’Arome Boutique-ում, Gipfel-ի համար

5% զեղչ Apple City-ում, Rustaveli 19-ում

Ստացե՛ք 15% զեղչ ԱրարատԲանկի Visa Gold և Visa Infinite քարտով վճարելիս

Courtyard by Marriott-ի Gia ռեստորանում և Go & Sip Cocktail Bar-ում մինչև 30/09/2026թ․։ Սննդի և ըմպելիքների ծառայությունների 15% զեղչը չի կիրառվում բիզնես լանչ առաջարկների նկատմամբ։

Զեղչերը չեն կարող համակցվել այլ ակցիաների կամ զեղչերի հետ։ Միաժամանակ գործող մի քանի առաջարկների դեպքում կիրառվում է առավել բարձր զեղչը։

Square One-ում, Cinnabon Armenia-ում և Segafredo Armenia սրճարաններում սուրճի մենյուի համար մինչև 31/12/2026թ․։ Առաջարկը չի գործում Զվարթնոց օդանավակայանի մասնաճյուղերում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք cis.visa.com:

Ստացեք 10% զեղչ Sneak Beat խանութ սրահում ԱրարատԲանկի Visa Gold և Visa Infinite քարտերով վճարելիս

Զեղչը չի համակցվում այլ առաջարկների և զեղչերի հետ։ Առաջարկը գործում է մինչև 2026թվականի դեկտեմբերի 31-ը: 

10% զեղչ AYO Pilates-ում, AKG More Than A Pharmacy խանութներում Visa Gold, Visa Platinum, Visa Signature և Visa Infinite քարտապաններին։

Առաջարկի պայմաններ՝
• 10% զեղչառաջինգնմանդեպքում՝ ցանկացածփաթեթիկամծառայությանհամար
• Խմբայինդասերիհամար1 հյուրիանվճարհնարավորություն
AKG More Than A Pharmacy-ում զեղչը ստանալու համար անհրաժեշտ է տրամադրել հատուկ WOPAKGպրոմոկոդը:Զեղչը գործում է նշված տեսականու համար։
Զեղչը չի համակցվում այլ առաջարկների և զեղչերի հետ։ Զեղչերը չեն կարող համակցվել այլ ակցիաների կամ զեղչերի հետ։Առաջարկը գործում է մինչև 2026թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Կատարե՛ք գնումներ SirunAnkyunխանութից ձեր պրեմիում Visa քարտերով և ստացե՛ք վաուչեր ձեր հաջորդ գնումների համար:

Վաուչերի գումարը կախված է կատարած գնումների ընդհանուր գումարից։
1. 50.000դրամի գնման դեպքում տրամադրվում է վաուչեր 5.000 դրամի չափով։
2. 70.000 դրամի գնման դեպքում տրամադրվում է վաուչեր 7.000 դրամի չափով։
Գնումները պետք է վճարվեն պրեմիում քարտերով՝ Visa Gold, Visa Platinum, Visa Signature, Visa Infinite:
Առաջարկը գործում է մինչև 2026թվականի դեկտեմբերի31-ը:
Հատուկ առաջարկներ Courtyard by Marriott-ում

Dilijazzհյուրանոցում Visa Gold, Visa Platinum, Visa Signature, Visa Infinite քարտերով վճարումներ կատարող քարտապանը ստանում է հետևյալ արտոնությունները՝


• Հնարավորության դեպքում օգտվելվաղաժամ գրանցման հնարավորությունից մինչև 4 ժամ առաջ:
• Հնարավորության դեպքում ուշ դուրս գալհամարից՝ մինչև 4 ժամ հետո:
• Անվճար սենյակի դասի բարձրացում հյուրանոցում՝ կախված առկայությունից:
Հաճախորդը սենյակի համար պետք է վճարի պրեմիում քարտով։
Առաջարկը գործում է մինչև 2026թվականի դեկտեմբերի 31-ը:

Գյումրուև Երևանի Apricot հյուրանոցներում Visa Gold, Visa Platinum, Visa Signature, Visa Infinite քարտերով վճարելիս կարող եք ստանալ հետևյալ արտոնությունները՝


• Հնարավորության դեպքում օգտվելվաղաժամ գրանցման հնարավորությունից՝ մինչև 4 ժամ առաջ:
• Հնարավորության դեպքում ուշ դուրս գալհամարից՝ մինչև 4 ժամ հետո:
• Անվճար սենյակի դասի բարձրացում հյուրանոցում՝ կախված առկայությունից:
Հաճախորդը հյուրանոցի սենյակի համար պետք է վճարի պրեմիում քարտով։
Առաջարկը գործում է մինչև 2026թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Բիզնես սրահների մուտքեր

03/03/2026-ից կատարե՛ք 400 ԱՄՆ դոլարին համարժեք անկանխիկ վճարումներ բիզնես սրահներ մուտք գործելուն նախորդող 35 օրվա ընթացքում և ակտիվացրե՛ք մուտքի հնարավորությունը։

Անվճար մուտքերի քանակը՝

  • Անվճար մուտքի 20 հնարավորություն, եթե կատարված է վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը։
  • Հակառակ դեպքում՝ անվճար մուտքի 3 հնարավորություն։
  • Հյուրերի մուտքը՝ վճարովի:

Առաջարկից օգտվելու համար խնդրում ենք ներբեռնել Visa Airport Companion հավելվածը և գրանցվել հղումով։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք կայքէջ։

Առաջարկը գործում է մինչև 31/12/2026-ը։

Արագացված Fast Track ծառայություն

Ստացե՛ք օդանավակայանի անցակետերում առաջնահերթության սկզբունքով անցնելու հնարավորություն և խնայե՛ք Ձեր ժամանակը ավելի հաճելի բաների համար: Ծառայությունից կարողեք օգտվել «Զվարթնոց» օդանավակայանում։

Ծառայությունից օգտվելու համար բացե՛ք Visa Concierge չատբոտը, սեղմե՛ք Fast Track Zvartnots կոճակը։ Այնուհետև լրացրե՛ք անհրաժեշտ մանրամասները և ստացե՛ք PDF ֆայլ QR կոդով Fast Track-ի համար: Առաջարկը հասանելի է Visa Infinite-ի համար՝ տարեկան 6 անգամ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք կայքէջ։

Առաջարկը գործում է մինչև 30/09/2026-ը։

Անվճար կայանատեղի Զվարթնոց օդանավակայանում

Visa պրեմիում քարտապանները Visa Concierge չատբոտի միջոցով կարող են «Զվարթնոց» օդանավակայանում կայանել մեքենան մինչև1 ժամ անվճար։ ԱրարատԲանկի Visa Infinite քարտապանների համար ցանկացած փաթեթը տրամադրվում է տարվա ընթացքում 3 անգամ։

Ներբեռնե՛ք Visa Concierge չատբոտն այստեղ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայքէջ։

Առաջարկը գործում է մինչև 31/12/2026-ը։

Ուղեբեռի անվճար փաթեթավորում 

Ներկայացրե՛ք ԱրարատԲանկի Ձեր Visa Infinite քարտը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և ստացե՛ք ուղեբեռի անվճար փաթեթավորում: Առաջարկը հասանելի է Visa Infinite քարտապանների համար`10 անգամ։ Visa պրեմիում բոլոր քարտերի դեպքում օգտվելու առավելագույն հնարավորությունը՝ օրական 1անգամ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք կայքէջ։

Առաջարկը գործում է մինչև 31/12/2026-ը։

 

Fast Track ծառայություն Եվրոպայի օդանավակայաններում

Անցե՛ք օդանավակայանի գրանցումներն առաջնահերթության սկզբունքով և խնայե՛ք Ձեր ժամանակն ավելի հաճելի պահեր վայելելու համար: Նշված ծառայությունից կարող են օգտվել ԱրարատԲանկի Visa Infinite  հետևյալ քարտապանները հետևյալ օդանավակայաններում`

  • Լառնակա, ԿիպրոսիՀանրապետություն (LCA),
  • Միլան-Մալպենսա (MXP) և Միլան-Բերգամո (BGY), Իտալիա,
  • Հռոմ-Ֆիումիչինո (FCO) և Հռոմ-Չամպինո (CIA), Իտալիա,
  • Բարսելոնա, Իսպանիա (BCN),
  • Գրան Կանարիա (LPA), Պալմա (PMI), Ալիկանտե (ALC), Վալենսիա (VLC), Մալագա (AGP), Իսպանիա,
  • Վիլնյուս (VNO), Լիտվա,
  • Նիցցա (NCE), Ֆրանսիա,
  • Վիեննա (VIE) Ավստրիա,
  • Վրոցլավ (WRO), Լեհաստան,
  • Բրյուսել (BRU), Բելգիա,
  • Ռիգա (RIX), Լատվիա,
  • Գդանսկ (GDN), Լեհաստան,
  • Դուբայ (DXB), ԱՄԷ,
  • Ցյուրիխ (ZRH), Շվեյցարիա,
  • Ժնև (GVA), Շվեյցարիա,
  • Լիվերպուլ (LPL), Անգլիա:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բացել Visa Concierge չատբոտը, անցնել դեպի Visa Travel մենյու և սեղմել Fast Track International կոճակը: Այնուհետև պետք է ընտրել օդանավակայանը, լրացնել անհրաժեշտ տվյալները և ստանալ համապատասխան QR կոդով PDF ֆայլ՝ Fast Track անցակետով անցնելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք կայքէջ։ 

Առաջարկը գործում է մինչև 30/09/2026-ը։

Զեղչեր Agoda.com կայքում

Ամրագրե՛ք Ձեր հյուրանոցի համարը կամ վարձակալե՛ք բնակարան Agoda.com կայքում, վճարե՛ք ԱրարատԲանկի Visa Infinite քարտով և ստացե՛ք մինչև 12% զեղչ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք կայքէջ։

Առաջարկը գործում է մինչև 30/10/2026-ը։

 

Մինչև 15% զեղչ SIXT ծառայուններից օգտվելու հաամար

Արտերկրում տեղաշարժվելու մասին անհանգստանալու կարիք այլևս չկա։ Պարզապես վարձակալե՛ք Ձեր նախընտրած մեքենան SIXT-ից և վայելե՛ք ձեր հանգիստը: Վարձակալե՛ք մեքենա և դարձրե՛ք Ձեր ճանապարհորդությունն ավելի հարմարավետ:

Օգտվեք SIXT-ի ծառայությունից և իրական հաճույք ստացե՛ք ճանապարհորդելուց՝ անկախ գտնվելու վայրից: Իսկ Visa պրեմիում քարտապանները կստանան մինչև 15% զեղչ SIXT-ում։

Առաջարկից օգտվելու համար.

  1. Գնացե՛ք SIXT ծառայության համապատասխան էջ:
  2. Ընտրե՛ք ձեր նախընտրածմեքենան:
  3. Զեղչը կիրառվում է ավտոմատ կերպով:

Առաջարկներկից օգտվելու համար անցե՛ք համապատասխան էջով`

  • VISA RELOADABLE PRE-PAID կամ VISA GOLD՝ մինչև 10% զեղչ՝ SIXT.COM/VISAGOLDCEMEA
  • VISA INFINITE (CONSUMER և BUSINESS)՝ մինչև 15% զեղչ; SIXT պլատինե կարգավիճակ։ 10% զեղչ նախապես ամրագրված ուղևորությունների համար՝SIXT.COM/VISAINFINITECEMEA

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք կայքէջ։

Առաջարկը գործում է մինչև 25/10/2026-ը։

3GB ՌՈՈՒՄԻՆԳ ՓԱԹԵԹ VISA ՉԱՏԲՈՏԻ ՄԻՋՈՑՈՎ

ԱրարատԲանկի Visa Infinite քարտապաններին տրամադրվում է 3GB ռոումինգ փաթեթ Եվրոպայում Roamingo-ի հետ։ Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է՝ 

1. Մուտք գործել Visa չատբոտ,

2. Ընտրել Visa Travel, ապա՝ ռոումինգ,

3. Ստանալ QR կոդ և ակտիվացման հրահանգներ,

4. Ակտիվացնել ծառայությունը և օգտվել ռոումինգից։ Առաջարկի ընթացքում Visa Infinite-իքարտապանները կարող են ակտիվացնել ռոումինգը 3 անգամ և ոչ ավելի, քան 14 օրը մեկ անգամ:

Առաջարկը գործում է մինչև 30/09/2026-ը։։ Լրացուցիչ տեղեկությունների համարայցելե՛ք www.cis.visa.com:

 

Ճամփորդության պլանավորում ԱրարատԲանկի Visa քարտապանների համար BookingBash հավելվածով

BookingBash-ը բջջային հավելված է, որը թույլ է տալիս պլանավորել ճամփորդություն, այցելել բազմաթիվ տեսարժան վայրեր, ժամանցի այգիներ, տեսնել ճարտարապետական կոթողներ ու մասնակցել համտեսների և շատ այլ միջոցառումների։

Visa քարտապանները կարող են ակտիվացնել ADVENTURER տարեկան բաժանորդագրությունն անվճար և վայելել բոլոր առավելությունները, ներառյալ՝ մինչև 50% խնայելու հնարավորությունը ժամանցի հարյուրավոր տարբերակների համար Ավստրալիա, Ավստրիա, Չեխիայի Հանրապետություն, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Օման, Լեհաստան, Պորտուգալիա, Սինգապուր, Իսպանիա, Թուրքիա, ԱՄԷ․ Միացյալ Թագավորություն, ԱՄՆ։

Առաջարկից օգտվելու համար՝

1. Ներբեռնե՛ք BookingBash հավելվածը App Store-ից կամ Google Play-ից։

2. Հիմնական էջում սեղմե՛ք «Discover Offer» կոճակը։

3. Գրանցե՛ք ձեր Visa քարտը BookingBash հավելվածում (առաջին 6 թվերը կսահմանեն քարտի վավերականությունը)։

4. Շնորհավորում ենք, 12-ամսյա վավերականությամբ ADVENTURER առաջարկը հաջողությամբ ակտիվացվել է։

5. Visa Infinite քարտապանների համար գործում է յուրօրինակ առաջարկ․ ULTIMATE փաթեթի անվճար ակտիվացում էլ ավելի լավ առաջարկներով և առավելություններով ամբողջ տարվա ընթացքում։

Ներբեռնե՛ք BookingBash հավելվածը հետևյալ լինկերով՝ App Store և Google Play հարթակներում։ Առաջարկը գործում է Visa քարտապանների համար BookingBash հավելվածում մինչև 30/11/2026։

Մանրամասները՝ visa.com 

Այլ հատուկ առաջարկներ

Էջը թարմացվել է` 22.09.2026 | 11:36

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: