Օնլայն բանկինգ
5 խորհուրդ ֆինանսական սթրեսը նվազեցնելու համար
#Այլ
Կիսվել`
25.03.2022

5 խորհուրդ ֆինանսական սթրեսը նվազեցնելու համար


ֆինանսական սթրեսը նվազեցնելու լավագույն միջոցն իրավիճակի մասին հստակ պատկերացում կազմելն է և սեփական ֆինանսական միջոցները գրագետ ձևով վերահսկելն է։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն նվազեցնել սթրեսի մակարդակը և ֆինանսական նպատակներն ավելի իրատեսական կդարձնեն:

      1. Կազմեք բյուջե և վերահսկեք ծախսերը

Ֆինանսական սթրեսը հիմնականում առաջանում է ստացվող և ծախսվող գումարների անհամաչափությունից։ Բյուջե կազմելու և ծախսերը վերահսկելու վախը գալիս է նախատեսվող ծախսերի ծավալը հասկանալու վախից։ Այնուամենայնիվ, բյուջե կազմելն անհրաժեշտ նախապայման է ծախսերը վերահսկելու համար, ինչն էլ իր հերթին կնվազեցնի ֆինանսական սթրեսը։

      2. Օգտվեք ֆինանսական փորձագետի ծառայություններից

Որակավորված ֆինանսական խորհրդատուն կօգնի պլանավորել տարբեր իրավիճակային սցենարներ  և կստեղծի ռազմավարական մոդելներ՝ անգամ  ամենակենսական նշանակություն ունեցող  հարցերը լուծելու համար։

      3. Ստեղծեք  ֆինանսական բուֆեր

Եթե ապրում եք աշխատավարձից աշխատավարձ՝ ֆինանսների հետ կապված անհանգստություններն անխուսափելի են․ անգամ մեկ չպլանավորված ծախսը կարող է ձեզ նորից պարտքի տակ գցել ։ Նման դեպքերում ձեզ օգնության կհասնեն խնայողությունները ։

Ամեն ամիս համալրելով խնայողական հաշիվները կամ ընտրելով խնայողության այլ տարբերակ՝ կստեղծեք ապահովածության բարձիք և կկարողանաք որոշ չափով ապահովագրվել ֆինանսական սթրեսից, ինչը հնարավոր է առաջանա, օրինակ, աշխատանքից ազատվելու կամ բժշկական ծառայությունների դիմաց վճարման արդյունքում։

     4. Վճարեք և խնայեք

Ամեն անգամ որևէ վճարում կատարելիս, օրինակ կոմունալ ծառայությունների կամ ապահովագրավճարների դիմաց, մի փոքր գումար մուտքագրեք ձեր հաշվին։ Խնայողության այս տարբերակը շատ նման է մեկ այլ հաշվին պարբերաբար գումարներ մուտքագրելուն: Համաձայնեք, որ «գումարը հաշվին» և «գումարը գրպանում» հասկացությունների միջև էական տարբերություն կա․ առաջինը զսպում է ծախսելու ձեր ախորժակը։

    5. Գտեք եկամտի հավելյալ աղբյուր

Եկամտի լրացուցիչ աղբյուրը՝ երկրորդ աշխատանքը կամ կես դրույքով աշխատանքը, թույլ կտա թեթևացնել ֆինանսական սթրեսը և բարելավել ֆինանսական վիճակը՝ ապահովելով եկամտի մշտական կամ կարճաժամկետ ներհոսք, օրինակ՝ պարտքերը մարելու կամ չնախատեսված ծախսերը հոգալու համար։

Եզրահանգում․ ֆինանսական սթրեսը նվազեցնելու և հաղթահարելու ամենաարդյունավետ տարբերակն իրավիճակին ճիշտ գնահատական տալն է և սեփական ֆինանսական միջոցները գրագետ կառավարելն է։

Էջը թարմացվել է` 25.03.2022 | 16:28

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: