
#Այլ
25.11.2021
10 պարզ քայլ՝ ապահով առցանց գնումներ կատարելու համար
Ցանկացած առցանց գործարքներ կատարելիս հետևեք անվտանգության հետևյալ կանոններին․
- Համացանցում գնումներ կատարեք միայն վստահելի խանութներից,
- Գնում կատարելուց առաջ ուշադիր եղեք խանութի մասին կարծիքներին, մեկնաբանություններին և արձագանքներին՝ «search» դաշտում մուտքագրելով կայքի հասցեն+կարծիքներ,
- Համոզվեք, որ կայքը գրանցվել է ոչ պակաս քան մեկ տարի առաջ: Առաջարկում ենք ստուգել կայքի գրանցման վաղեմությունը https://www.nic.ru/whois/ կայքի միջոցով,
- Հավաստի կայքերում պետք է հրապարակված լինեն տվյալ խանութի կոնտակտային տվյալները` գործունեության հասցե, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե, ապրանքի առաքման և հետվերադարձի մանրամանասն տեղեկություն,
- Խոշոր գնումներ կատարելիս ցանկալի է նախապես կապ հաստատել խանութի հետ,
- Հավատացեք միայն խելամիտ զեղչերին,
- Ուշադրություն դարձրեք կայքի հասցեին, շատ հաճախ զեղծարարները փոփոխում են իրական կայքերի անվան մեջ մեկ-երկու տառ,
- Ցանկալի է օգտվել https:/ -ով սկսվող և MasterCard SecureCode /3D Secure/ և Verified by Visa կայքերից,
- Ուշադիր եղեք հայտնի մարդկանց և բրենդային խանութների անունից հրապարակված կեղծ շահումների հայտարարություններին,
- Քարտի դարձերեսին նշված և քարտապանին նույնականացնող եռանիշ կոդ։
Էջը թարմացվել է` 26.11.2021 | 15:41
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: