Օնլայն բանկինգ
Տարբեր ժամանակների 5 լավագույն ֆինանսական ֆիլմերը
#Այլ
Կիսվել`
05.11.2021

Տարբեր ժամանակների 5 լավագույն ֆինանսական ֆիլմերը


Տարբեր ժամանակների ֆինանսների և ֆինանսական աշխարհի մասին 5 լավագույն ֆիլմերը կարող եք դիտել Նեթֆլիքս, Ամազոն փրայմ, Հուլու և Դիսնեյ+ ընկերությունների հոսքային տեսահարթակներում։

  • «Հյուրը» (անգլ․՝ The Host)

Լոնդոնից մի բանկիր՝ Ռոբերտ Աթկինսոնը, փողով լի գողացած ճամպրուկով փախչում է Ամստերդամ և ապաստան գտնում մի կնոջ տանը՝ առանց իմանալու վերջինիս ընտանիքի մութ գաղտնիքների մասին: Ֆիլմի թրեյլերը դիտեք այստեղ ։

  • «Փողը» (անգլ․՝ Money)

Հարավային Կորեայից երիտասարդ և հավակնոտ մի ֆոնդային բրոքեր, որը վճռական է մեծ գումարներ վաստակելու հարցում, հայտնվում է բարդ իրավիճակում՝ ներքաշվելով ֆինանսական խարդախության մեջ։ Ֆիլմի թրեյլերը դիտեք այստեղ

  • «Կրիպտո» (անգլ․՝ Crypto)

Երիտասարդ գործակալին հետաքննության հատուկ առաջադրանքով ուղարկում են Նյու Յորքի հյուսիսում գտնվող քաղաքներից մեկը։ Գործակալը շուտով ոչ միայն ընկնում է վտանգավոր մարդկանց ցանցը, այլ նաև հանդիպում կրիպտոարժույթի սիրահարներին։ Ֆիլմի թրեյլերը դիտեք այստեղ ։ 

  • «Իջեցման մեծ խաղ» (անգլ․՝ The Big Short)

 Ֆինանսների հանճար, հեջ-ֆոնդի ղեկավար Մայքլ Բյուրին կանխազգում է, որ հիփոթեքային վարկերի ամերիկյան շուկան շուտով կարող է պայթել։ Ուստի, նա ապահովագրում է իր հաճախորդների գրեթե մեկ միլիարդ դոլարը վարկային դեֆոլտային սվոփի միջոցով։  Ֆիլմի թրեյլերը դիտեք այստեղ ։

  • «Ուոլ Սթրիթ։ Փողերը չեն քնում» (անգլ․՝ Wall Street Money Never Sleeps)

Ֆինանսական շուկայի՝ արատավորված համբավով մասնակցի համար հնարավորություն է ստեղծվում վերականգնելու իր կայսրությունը և հաղթելու բիզնես ոլորտի իր ոխերիմ թշնամուն։ Եվ այսպես, նա միավորվում է իր խելացի և գաղափարակից փեսայի հետ, որը աշխատում է որպես ֆոնդային բրոքեր: Ֆիլմի թրեյլերը դիտեք այստեղ ։

Էջը թարմացվել է` 05.11.2021 | 17:13

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: