Օնլայն բանկինգ
2021թ.-ին ընթերցանության համար պարտադիր 5 ֆինանսական գիրք
#Այլ
Կիսվել`
11.06.2021

2021թ.-ին ընթերցանության համար պարտադիր 5 ֆինանսական գիրք


Անձնական ֆինանսները ճիշտ տնօրինելու ու, ինչու ոչ, նաև ինքնակրթությամբ զբաղվելու համար՝ ձեր առջև բացում ենք դռները դեպի ֆինանսական գրքերի աշխարհ: Դե, գնացինք…

ԳԻՐՔ 1. «Ինչու՞ են խելացի մարդիկ ֆինանսական մեծ սխալներ գործում և ինչպե՞ս ուղղել դրանք» (“Why Smart People Make Big Money Mistakes and How to Correct Them”)

Հեղինակներ՝ Գարի Բելսկի և Թոմաս Գիլովիչ (Gary Belsky & Thomas Gilovich)

Առաջին անգամ 1999թ.-ին լույս տեսած այս գիրքը վարքագծային տնտեսագիտության և Ֆինանսական որոշումներ կայացնելու գիտության մասին է: Փողը ծախսելու, ներդնելու և փոխառելու ձևերը մանրամասն ներկայացված են գրքում հոգեբանական տեսանկյունից:  

ԳԻՐՔ 2. Նյու Յորք Թայմզի բեսթսելլեր «Միլիոնատերը հարևանությամբ․ Ամերիկացի մեծահարուստների զարմանալի գաղտնիքները» (“The Millionaire Next Door: The Surprising Secrets of America’s Wealthy”)

Հեղինակներ՝ Թոմաս Ջ․ Սթենլի և Ուիլյամ Դ․ Դանկո (Thomas J. Stanley & William D. Danko)

Միլիոնատեր չեն դառնում պատահական: Այս գիրքը պատմում է ամենահարուստ մարդկանց բնավորության յոթ ընդհանուր գծերի մասին, և դա ամենևին այն չէ, ինչ մտածում եք: Հասկանալով և իրագործելով այս գրքում տեղ գտած գաղափարները՝ եկամուտ ունեցող ցանկացած անձ հնարավորություն կունենա ավելացնելու իր հարստությունը:

ԳԻՐՔ 3. «Ներդրողի վարքագիծը» (“The Behavioral Investor”)

Հեղինակ՝ Դանիել Կրոսբի (Daniel Crosby)

Այս գրքում խոսվում է այն մասին, թե հոգեբանությունը ինչ դեր է խաղում ներդրումների կառավարման արվեստի և գիտության մեջ, ինչպես նաև ուսումնասիրվում են այն սոցիոլոգիական, նյարդաբանական և հոգեբանական գործոնները, որոնք ազդում են փողը տնօրինելու մասին մեր որոշումների վրա:  

ԳԻՐՔ 4. «Փողատեր կանայք։ Ձեր համար արժանավայել՝ ուրախ, պակաս սթրեսային, նպատակասլաց և, այո՛, հարուստ կենսակերպը ստեղծելու մասին անքննադատ մոտեցմամբ ուղեցույց»(“Women with Money: The Judgment-Free Guide to Creating the Joyful, Less Stressed, Purposeful (and, Yes, Rich) Life You Deserve”):

Հեղինակ՝ Ժան Չացկի (Jean Chatzky)

Այս գրքում Ժան Չացկին հաջողակ կանանց հետ հարցազրույցների միջոցով ոսումնասիրում է փողի հետ մեր կապը, այդ կապը վերահսկելու և մեր ուզած կյանքը կերտելու նպատակով փողն օգտագործելու ձևերը:  

ԳԻՐՔ 5. «Թոշակի մի՛ անցեք․․․սովորե՛ ք» (“Don’t Retire… Graduate!”)

Հեղինակ՝  Էրիկ Բրոթման (Eric Brotman)

Թոշակի անցնելու մասին մեր պատկերացումներն այլևս արդիական չեն: Նախկինում այն նշանակում էր աշխատանքային կյանքի ավարտ՝ անկախ նրանից՝ մարդը ֆինանսապես պատրաստ էր, թե՝ ոչ: Բոլորը չէ, որ ցանկանում են թոշակի անցնել: Եվ եթե դուք սխալ եք տնօրինել գումարը, պարտք եք ունեցել կամ երբեք չեք պլանավորել, թե ինչպես եք ծախսելու գումարը, ապա չեք կարող հանգիստ անցնել թոշակի: Ժամանակն է վերադառնալ ուսմանը և գրագետ մշակել թոշակի անցնելու պլանը:  

 

Էջը թարմացվել է` 11.06.2021 | 17:49

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: