header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
«Սենց տոկոս չկա»․ ԱրարատԲանկն առաջարկում է դրամային բիզնես վարկ աննախադեպ ցածր՝ 9.9% տոկոսադրույքով
Կիսվել`
06.10.2026

«Սենց տոկոս չկա»․ ԱրարատԲանկն առաջարկում է դրամային բիզնես վարկ աննախադեպ ցածր՝ 9.9% տոկոսադրույքով


ԱրարատԲանկը ներկայանում է բիզնեսի համար աննախադեպ առաջարկով։

«Սենց տոկոս չկա» ակցիայի շրջանակում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են ստանալ դրամային բիզնես վարկ կամ տեղափոխել գործող վարկն ավելի ցածր՝ առաջին տարվա համար 9,9% տարեկան տոկոսադրույքով, իսկ երկրորդ տարվանից սկսած՝ 11,5%: Փաստացի տոկոսադրույքը՝ 11,7%-12,0%:

Ակցիայի շրջանակում վարկի նվազագույն գումարն է 20 մլն ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,5 մլրդ ՀՀ դրամ։ Գործում է նաև մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 24 ամիս, ինչը հնարավորություն կտա ունենալ լրացուցիչ ժամանակ` առաջնահերթություններ սահմանելու կամ ֆինանսական խնդիրները լուծելու համար։

Վարկի տրամադրման պահից մեկամսյա ժամկետում ԱրարատԲանկի POS տերմինալ տեղադրելուց, ապա համապատասխան դիմում ներկայացնելուց հետո տնտեսվարողի վարկի տարեկան տոկոսադրույքը կնվազի ևս 0,1 %-ով և մինչև առաջին տարվա ավարտը կսահմանվի 9,8%։

Առաջարկը գործում է մինչև ս․թ․ դեկտեմբերի 15-ը։

Ակցիայի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք +374 10 59 23 23:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Էջը թարմացվել է` 06.10.2026 | 07:00

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: