Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Այսուհետ կանխիկի մուտքագրման (CashIn) հնարավորությամբ ԱրարատԲանկի բանկոմատների միջոցով հաշվի համալրման, քարտի համալրման և տարադրամի փոխանակման ծառայություններից օգտվելու համար հասանելի է նույնականացման երկու եղանակ՝ ArCa QR և imID։
ArCa QR տարբերակի դեպքում հաճախորդը AraratMobile հավելվածի կամ ArCa QR նույնականացման համակարգին միացած հայաստանյան այլ բանկերի/վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածների միջոցով սկանավորում է բանկոմատի էկրանին ցուցադրվող QR կոդը և անցնում նույնականացումը։
imID նույնականացումն իրականացվում է էլեկտրոնային ստորագրության միջոցով և հասանելի է ԱրարատԲանկի այն հաճախորդներին, ովքեր ունեն imID համակարգով ակտիվ էլեկտրոնային ստորագրություն։ Նույնականացումը հաջողված է համարվում, եթե հաճախորդի տվյալները համապատասխանում են Բանկում առկա տեղեկատվությանը։
Նոր հնարավորությունների ներդրումը միտված է բարձրացնելու ինքնասպասարկման ծառայությունների անվտանգությունը, հարմարավետությունն ու հասանելիությունը՝ ապահովելով հաճախորդների նույնականացման ժամանակակից և վստահելի մեխանիզմներ։
CashIn ծառայությունները հասանելի են ԱրարատԲանկի համապատասխան բանկոմատներում։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Էջը թարմացվել է` 20.07.2026 | 13:49
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: