header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱրարատԲանկը WEPs տարածաշրջանային աշխատաժողովում ներկայացրել է գենդերազգայուն ֆինանսավորման իր փորձը
Կիսվել`
17.07.2026

ԱրարատԲանկը WEPs տարածաշրջանային աշխատաժողովում ներկայացրել է գենդերազգայուն ֆինանսավորման իր փորձը


ԱրարատԲանկը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հզորացման սկզբունքների (WEPs) շրջանակում Թբիլիսիում կազմակերպված «Գենդերազգայուն ֆինանսավորում․ հասկացություններ, գործիքակազմ և ազդեցություն» տարածաշրջանային աշխատաժողովին:

Բանկը ներկայացրել է գենդերազգայուն ֆինանսավորման ոլորտում իր փորձը, ինչպես նաև կանանց տնտեսական հզորացմանն ուղղված նախաձեռնությունները։

Աշխատաժողովին մասնակցել են WEPs նախաձեռնությանը միացած շուրջ 30 կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ բանկային, միկրոֆինանսական և խորհրդատվական ոլորտներից, ինչպես նաև ֆոնդային բորսաներից։

Քննարկվել են կին ձեռներեցների ֆինանսավորման ծրագրերը, գենդերազգայուն և կայուն ֆինանսավորման միջազգային փորձը, ֆինանսական հաստատությունների միջև համագործակցության հնարավորություններն ու կանանց ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանն ուղղված գործիքակազմը։

2022թ․-ին միանալով WEPs նախաձեռնությանը՝ ԱրարատԲանկը հետևողականորեն հանդես է գալիս կանանց տնտեսական հզորացմանն ուղղված նախաձեռնություններով՝ ամրապնդելով գենդերային հավասարության, ներառականության և պատասխանատու բիզնեսի նկատմամբ իր հանձնառությունը։ Այդ նա խաձեռնություններից է նաև Բանկի կին ձեռնարկատեր հաճախորդների հաջողության պատմությունները ներկայացնող տեսաշարը։

Աշխատաժողովում ԱրարատԲանկը ներկայացրել է Բանկի գործադիր տնօրենի տեղակալի՝ կայուն ֆինանսական զարգացման գծով խորհրդական Աննա Ատովմյանը։

«Բանկի կին հաճախորդների հաջողության պատմությունները լավագույնս ցույց են տալիս այդ սկզբունքների իրական ազդեցությունը։ Աշխատաժողովը կարևոր հարթակ էր միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական երկխոսության համար, իսկ ձեռք բերված գիտելիքն ու լավագույն փորձը կկիրառվեն մեր հետագա աշխատանքում՝ շարունակաբար զարգացնելով Բանկի առաջարկներն ու լուծումները կին հաճախորդների համար», – նշել է Աննա Ատովմյանը։

Էջը թարմացվել է` 17.07.2026 | 07:07

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: