header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Կիսվել`
05.06.2026

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս


Նոր մոտեցման կարևոր առավելություններն են՝

  • մեծ քանակով բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորություն՝ օգտագործելով առավել քիչ դրամական միջոցներ և չմտածելով լևերիջի դիմաց գանձվող միջնորդավճարի մասին,
  • բաց դիրքեր պահելու ընթացքում օրական կուտակվող overnight SWAP տոկոսադրույքների բացակայություն,
  • պորտֆելի դիվերսիֆիկացման, նոր ակտիվների կամ հավելյալ բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով ավելի շատ ազատ միջոցներ ունենալու հնարավորություն,
  • ներդրումային ռազմավարության առավել արդյունավետ կառավարում՝ առանց հավելյալ ծախսային բեռի։

Նշված փոփոխությունը, որը գործում է բացառապես բաժնետոմսերի համար, կատարվել է ARARATBANK Trading Platform (ATP) առևտրային հարթակի ֆունկցիոնալ թարմացումների և ծառայությունների բարելավման շրջանակում՝ հաճախորդների ներդրումային փորձառությունն առավել արդյունավետ և շահավետ դարձնելու նպատակով։
Ստանդարտացված շուկաներում բոլոր բաժնետոմսերի լևերիջով առևտուր իրականացնելու հնարավորության և առևտրային հարթակի այլ նորություններին ծանոթանալու համար այցելեք ATP հարթակ կամ զանգահարեք +374 60 40 80 04 կամ +374 60 40 80 03։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

Էջը թարմացվել է` 05.06.2026 | 10:56

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: