ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր
ԱրարատԲանկը 10-րդ անգամ արժանացել է Գերմանական առաջատար ֆինանսական հաստատություններից մեկի՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» (STP Award 2025) մրցանակին։
Մրցանակը շնորհվել է 2025թ.-ին SWIFT համակարգով իրականացվող փոխանցումների գերազանց որակ ապահովելու համար, ինչը նշանակում է, որ Commerzbank թղթակցի միջոցով իրականացված բոլոր փոխանցումները ամբողջությամբ համապատասխանել են STP ստանդարտներին` ապահովելով վճարային գործարքների արագության ու անվտանգության բարձր ցուցանիշներ։
Առաջին անգամ ԱրարատԲանկն այս մրցանակին արժանացել է 2011 թվականին։ Հատկապես նշանակալի է, որ Commerzbank AG-ի կողմից այս մրցանակը շնորհվում է սահմանափակ թվով գործընկերների՝ բացառապես այն ֆինանսական հաստատություններին, որոնք ցուցաբերում են վճարումների մշակման գերազանց որակ և լիարժեք համապատասխանություն STP ստանդարտներին։
Commerzbank AG-ը գերմանական նշանակալից ֆինանսական հաստատություն է, որի հետ համագործակցության զարգացումը կարևոր նշանակություն ունի ԱրարատԲանկի համար։ Միջազգային գործընկերոջ կողմից նման բարձր գնահատականը հերթական անգամ ամրապնդում է ԱրարատԲանկի դիրքը որպես վստահելի գործընկեր միջազգային ֆինանսական համակարգում։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կապված նորություններ
-
07.11.2025
ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
«Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
-
13.02.2026
ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing» մրցանակին
«Մարքեթինգային ռազմավարության գերազանցություն» մրցանակը շնորհվեց 2025 թվականն ամփոփող միջոցառմանը
-
09.03.2026
ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակին
Մրցանակը շնորհվել է` Հայաստանում Ria Money Transfer համակարգի զարգացմանը նպաստելու համար
-
08.12.2025
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
Հաշվի են առնվել շուկայի հետազոտության արդյունքները, փորձագիտական աղբյուրների և բանկերի կարծիքները
Էջը թարմացվել է` 03.04.2026 | 06:21
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: