header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
Կիսվել`
07.11.2025

ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից


ԱրարատԲանկը հերթական անգամ արժանացել է եվրոպական առաջատար բանկերից մեկի` գերմանական Commerzbank AG-ի «Որակի գերազանցության» մրցանակին` 2024 թվականի ընթացքում SWIFT փոխանցումների գերազանց որակ ապահովելու համար:

ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը նշել է, որ շատ պարտավորեցնող է նման  հեղինակավոր կառույցի կողմից բարձր գնահատականի արժանանալը: 

«Commerzbank AG բանկի կողմից  ստացված  «Որակի գերազանցության» հերթական մրցանակը հավաստումն է առ այն, որ որակը և հուսալի համագործակցությունը կարող են բացառապես օրինաչափ լինել,  որը երաշխավորում է Բանկի կողմից իրականացվող միջազգային փոխանցումների բարձր մակարդակի սպասարկումը։   Բանկի համար կարևոր է ոչ միայն  համագործակցության հաստատումը միջազգային նշանավոր ֆինանսական հաստատությունների հետ, այլ գործարար հարաբերությունների մշտապես բարելավվող որակը և փոխգնահատանքը։ Մրցանակը պարտավորեցնում է մեզ  շարունակելու աշխատել նույն նվիրումով և պատասխանատվությամբ»,- ասել է Մելքոնյանը։  

Միջազգային գործընկերների կողմից հերթական բարձր գնահատականն ամրապնդում է ԱրարատԲանկի՝ վստահելի և կայուն գործընկերոջ համբավը։

Հիշեցնենք, որ ԱրարատԲանկն առաջարկում է ֆինանսաբանկային ծառայություններ՝ մատուցելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ ֆիզիկական և իրավաբանական անձանց: ԱրարատԲանկը հանդիսանում է Հայաստանի փորձառու բանկերից մեկը՝ գործունեությունն ուղղելով լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առևտրի ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի  ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Էջը թարմացվել է` 07.11.2025 | 10:17

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: