header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»
Կիսվել`
06.11.2025

Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»


ԱրարատԲանկը շարունակում է հանդես գալ նոր պրոդուկտներով, բիզնեսի և տնտեսության զարգացմանն ուղղված մրցունակ առաջարկներով։

Բանկը մեկնարկում է նոր ակցիա՝ ներկայացնելով շահավետ առաջարկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։

Մինչև ս․թ․ դեկտեմբերի 30-ը գործող ակցիայի շրջանակներում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել նոր դրամային բիզնես վարկի համար՝ օգտվելով վարկի տրամադրման շահավետ պայմաններից՝ առաջին տարվա համար 10% անվանական տոկոսադրույք և 12 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ։ Փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 11.8%-ից։

Ակցիան լավ հնարավորություն է նաև ավելի ցածր տոկոսադրույքով տեղափոխել գործող բիզնես վարկն ԱրարատԲանկ՝ այլ ֆինանսական կազմակերպություններից։ Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը հնարավորություն ունեն մինչև 1,5 մլրդ ՀՀ դրամ, առավելագույնը՝ 10 տարի ժամկետով ներդնել բիզնեսի զարգացման և ընդլայնման մեջ՝ իրականացնելով կայուն բիզնես ունենալու իրենց տեսլականը։

Վարկատեսակը թույլ է տալիս համալրել շրջանառու միջոցները, ձեռք բերել հիմնական միջոցներ, իրականացնել շինարարական աշխատանքներ, կատարել կապիտալ ներդրումներ, մարել կրեդիտորական պարտքը և իրականացնել ընթացիկ ծախսեր։

Պարզ, արագ, շահավետ՝ «Արի մեզ մոտ»։

Ակցիայի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք +374 10 59 23 23:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Էջը թարմացվել է` 06.11.2025 | 15:38

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: